Իրադարձային
-ից
-ը
15:23 • 19.03.24Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի ուղեկցությամբ Արման Թաթոյանը հանդիպումներ է ունեցել բրիտանական քաղաքական շրջանակների հետՄիջոցառման մասնակիցները նաև շեշտել են սփյուռքի համախմբման կարևորությունը՝ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում։ Համայնքի անդամները բանախոսին հարցեր ուղղելու հնարավորություն են ունեցել։
15:12 • 19.03.24Գազայի բնակչության 100%-ը սննդի խիստ պակաս է զգում. ԲլինկենԳազայի հատվածի ողջ բնակչությունը ներկայումս սուր սով է ապրում։ Այս մասին Ֆիլիպիններում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Հեռարձակման ձայնագրությունը հրապարակել է Associated P
15:11 • 19.03.24Առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի ենԱվելի վաղ հաղորդվել էր, որ Մ-4 միջպետական ճանապարհի Սևանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
14:47 • 19.03.24Ճամբարակում տուն է փլուզվել. ներսում քաղաքացի է եղելՓրկարարները փլուզված տան պատուհանից պատգարակով անվնաս դուրս են բերել Մ. Չ.-ին (ծնված 1932 թ․) և սահմանազատել տարածքը:
14:39 • 19.03.24ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրԱյն շենքերը, որտեղ գտնվում է առաքելությունը, անձեռնմխելիության կարգավիճակ կունենան և խուզարկության ենթակա չեն լինի։ Առաքելության նամակագրությունն ու արխիվները նույնպես անձեռնմխելի կլինեն։
14:19 • 19.03.24Գերմանիան 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին, գումարը կուղղվի մասնավոր հատվածին. համաձայնագիրն ԱԺ-ում էԳերմանիան վարկը տրամադրում է ոչ թե շուկայական, այլ արտոնյալ պայմաններով: Խոսքը 0.9 տոկոսային կետ ֆիքսված վարկային պարտավորության մասին է՝ մինչև 2030 թվական մարման ժամկետով:
14:05 • 19.03.241 զոհ, 3 վիրավոր․ Արմավիրի մարզում բախվել են «Lexus»-ն ու «LADA Priora»-նԺամը 12:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Lexus» և «LADA Priora» մակնիշի ավտոմեքենաները:
13:28 • 19.03.24Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և «Mercedes-Benz»-ը, 3 մարդ հոսպիտալացվել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա. Բ.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
13:27 • 19.03.24Ակնալիճ գյուղի արագաչափի մոտակայքում բախվել է 2 ավտոմեքենա. 1 անձ հոսպիտալացվել էՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տեղի ուժերի հետ ուղղել ավտոմեքենան:
13:15 • 19.03.24Տավուշում ծառն ընկել է «Opel»-ի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը (լուսանկարներ)Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
12:57 • 19.03.24Մարտի 21-ին Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվում է ձյունՁյան ծածկի առավելագույն բարձրությունն այս պահին Արագածի մերձգագաթային մասում կազմում է 151սմ, Ամբերդում՝ 72սմ, Ջերմուկում՝ 56սմ, մյուս լեռնային մարզերում՝ 10-40սմ։
12:42 • 19.03.24Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը հիվանդանոցի ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել էԻնչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ 60-ամյա Հակոբ Հակոբյանն է, ով հանկարծամահ է եղել։ Աղբյուրի տեղեկություններով՝ նա Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկն էր։
12:25 • 19.03.24Տրոլեյբուսը հայտնվել էր փողոցը լայնակի հատած խրամուղում․ շինարարը կտուգանվի․ Հայկ ԿոստանյանՇինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատասխան դրույթը չպահելու հիմքով: Տեղեկացնեմ նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում
12:05 • 19.03.24Հորդառատ անձրևից հետո Երևանում մեքենաները հայտնվել են ջրափոսերի մեջ (տեսանյութ)Համապատասխան կադրերն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
12:03 • 19.03.24ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան (լուսանկարներ, տեսանյութ)Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դիմավորեցին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
