Իրադարձային
-ից
-ը
10:40 • 18.03.24Ինքնասպանության 11 փորձ, հրդեհի 140 դեպք, 42 ՃՏՊ․ ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՆախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 92, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:
10:27 • 18.03.24Առաջիկայում սրանցից կարող եք լսել Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»․ Վահե ՀովհաննիսյանՔայլի հետևում մի´ փնտրեք կրթական կոմպոնենտ և մի´ մտեք սխալ նարատիվով բանավեճի մեջ։ Այստեղ, բացի պետություն քանդելու մոլուցքից կամ հրահանգից, ուրիշ մոտիվացիա չկա։
10:20 • 18.03.24Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԱղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
10:08 • 18.03.24Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի ՀՀ-ին ու հայ ժողովրդին․ հայտարարությունՀՀ ներկայացրած հայցերից հրաժարվելն անխուսափելիորեն հանգեցնելու է տուժածների իրավունքների պաշտպանության միջազգային այս կարևորագույն գործիքակազմերի գործադրման անհնարինությանը՝ ելնելով հենց այդ գործիքակազմերի ձևական պահանջներից:
09:55 • 18.03.24Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովՀյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտու սահմաններից այն կողմ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախ
09:51 • 18.03.24Սպասվող առատ տեղումներից չբողոքեք, մեզ ջուր է պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանում այսօր սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։
09:27 • 18.03.24Ձյուն ու անձրև․ եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներինՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
09:13 • 18.03.24Գրեթե հինգ ամսվա ընթացքում Հայաստանը լքել և չի վերադարձել ավելի քան 7,800 արցախցիՀայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101,848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա։ Մարզերում բնակվում է 72,626 տեղահանված անձ, մնացածը՝ Երևանում։
09:01 • 18.03.24Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանըԻնչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
07:41 • 18.03.24Շիրակի մարզում, Ապարանի տարածաշրջանում և Ջերմուկում ձյուն է տեղումՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:26 • 17.03.24Պուտինն առաջատար է, նա հավաքել է ձայների 87,97%-ը. ՌԴ ԿԸՀ-ի առաջին տվյալներըՆիկոլայ Խարիտոնովի օգտին քվեարկել է ընտրողների 3,8 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին 2,96 տոկոս է հավաքել, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,73 տոկոս։
19:23 • 17.03.24Իսրայելը մի քանի շաբաթից գործողություն կիրականացնի Ռաֆահում. Նեթանյահու«Ռազմական ճնշումը միակ միջոցն է՝ ոչնչացնելու պաղեստինյան արմատական շարժման մնացած գումարտակները և ազատ արձակելու բոլոր պատանդներին»:
18:41 • 17.03.24Գազայում զոհերի թիվը գերազանցել է 31,000-ըԿառույցից նշել են նաև, որ վերջին 24 ժամվա ընթացքում 92 մարդ զոհվել է հակամարտության գոտում, ևս 130-ը՝ վիրավորվել։
18:33 • 17.03.24Խաչանովն ու Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում. 100 հազար դոլար է հավաքվել է ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքներիԽաղից առաջ Խաչանովն ու Ռուբլյովը միացել են սկաուտներին, որոնք ԱՄՆ-ի և Կալիֆոռնիա նահանգի դրոշների հետ միասին խաղադաշտով տարել են Հայաստանի և Արցախի դրոշները:
18:11 • 17.03.24Ձյունաշող գյուղի մոտակա անտառում այրվել է խոտածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 16։47-ին, մարվել՝ 17։09-ին։ Անտառամերձ հատվածում այրվել է մոտ 8 հա, իսկ անտառում՝ մոտ 2000 քմ բուսածածկույթ։
