Իրադարձային
-ից
-ը
22:09 • 23.02.24Գեղամավան-Գագարին ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորըՊարզվել է, որ Գեղամավան-Գագարին ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մետր սահել դեպի ձորակը:
21:55 • 23.02.24Մակրոնի նախաձեռնությամբ՝ Փարիզում երկխոսել են Փաշինյանն ու Փափազյանը․ Փաշինյանը ասել է` ինչու է արգելել Փափազյանի մուտքը ՀՀՄուրադ Փափազյանը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնության հեղինակը, և որ, հավանաբար, Ֆրանսիայի նախագահը միակ անձն է, ով կարող էր կազմակերպել այս երկխոսությունը։
21:26 • 23.02.24Քասախ գյուղում ավտոմեքենա է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին, մարվել` 18:10-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան:
21:01 • 23.02.24Արարատ լեռան անվան, զինանշանի, օրհներգի փոփոխության մասին հայտարարությունները մտահոգիչ են․ Լեմկինի ինստիտուտՆման առաջարկները տագնապի հիմք են հանդիսանում, քանի որ դրանք կարող են ուժեղացնել նախագահ Ալիևի ներկայիս քարոզարշավը և ակամա ամրապնդել նրա կողմից առաջ քաշվող գաղափարները
20:46 • 23.02.24Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելՀաղորդվել է, որ ժամը 18:51-ին Կասպից ծովում 65 կիլոմետր խորությամբ և 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
20:38 • 23.02.24Նավալնիի մորը վերջնագիր են ներկայացրել. նրան 3 ժամ են տվել պատասխանելու համարՆա պնդում է, որ իշխանությունները թույլ տան, որ հոգեհանգստի և հոգեհանգստի արարողությունն անցկացվի սովորույթներին համապատասխան։
20:22 • 23.02.24Հրդեհ՝ Լոռիում․ բնակելի տան տանիք է այրվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 17:14-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 54 քմ):
20:01 • 23.02.24Պաշտպանությունը թիվ մեկ խնդիրն է․ Ռուսաստանը անակնկալներ կստանա․ ԶելենսկիՈւկրաինան կշարունակի իր հաջող պատմությունը նաև Սև ծովում՝ մենք դա կանենք։
19:30 • 23.02.24Օդանավակայանից ճանապարհել եմ գործընկերոջս․ Սուրեն ՊապիկյանՀայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի պաշտոնական այցն ավարտվել է
19:12 • 23.02.24Երևանի Պ. Սևակի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ընկել է վերելակի հորանը․ օգնության են հասել փրկարարներըՊարզվել է, որ շենքի երրորդ հարկում աշխատանքներ իրականցնելիս քաղաքացին ընկել է վերելակի հորանը՝ առաջին հարկում գտնվող խցիկի վրա։
18:54 • 23.02.24Ուկրաինան և Դանիան անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր են ստորագրելԴանիան G7-ի անդամ չհանդիսացող առաջին երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրում։ Նախկինում Ուկրաինան նմանատիպ պայմանագրեր էր կնքել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։
18:05 • 23.02.24Թուրքիայի 2 քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ հատել են ՀՀ պետական սահմանը․ նրանք ձերբակալվել են․ ՔԿԹուրքիայի քաղաքացիներ Ի.Ք-ն և Է.Յ.-ն կալանավորվել են, իսկ Ա.Մ-ի նկատմամաբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և բացակայելու արգելքը:
18:01 • 23.02.24Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ կան դժվարանցանելի ճանապարհներՎթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
17:22 • 23.02.24Հայաստանից Վրաստան փորձել են տեղափոխել 58 միլիոն դրամ արժողությամբ չհայտարարագրված ոսկե ձուլակտորներ. ՊԵԿՆշված դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
17:07 • 23.02.24Մինսկը ՀԱՊԿ-ի հարցով ծանուցում չի ստացել Երևանից. ԱԳՆ«Մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ», - ասել է Գլազը։
