Իրադարձային
-ից
-ը
16:59 • 10.02.24Հարյուրավոր ուսանողներ անօթևան կմնան․ «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ Զեյթունի ուսանողական ավանում իրավիճակի մասինԱնթույլատրելի եմ համարում ուսումնական տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքների պատճառաբանությամբ հարյուրավոր ուսանողների անօթևան թողնելը։
16:56 • 10.02.24Հունաստանում Հայաստանի դեսպանատանը նշվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-ամյակըԴեսպանն ընդգծել է, որ հայկական բանակի վերակազմավորումը, արդիականացումը և տեխնիկական հագեցվածությունն անխուսափելի են։
16:37 • 10.02.24Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա ընթացքում իջել է 11 սմ-ովԸստ ցուցանիշների՝ նախորդ տարվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ կազմել է 505.90 մլն խորանարդ մետր, որը կազմում է նորմայի 66%-ը։
16:30 • 10.02.24Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և հրդեհվելՈւղևորը՝ 52-ամյա Ռոզա Խարազյանը, մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
16:14 • 10.02.24Եգիպտոսն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները սահմանին՝ Գազայում իսրայելական հնարավոր հարձակման կապակցությամբՏեղակայումը տեղի է ունեցել Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի շուրջ իսրայելական ռազմական գործողությունների ընդլայնման նախօրեին,
15:52 • 10.02.24Արցախի Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՆշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։
15:47 • 10.02.24Մեքսիկայում կյանքից հեռացել է «Վայրի վարդ» հեռուստասերիալի դերասանուհիներից մեկըՖլորեսը թոշակի է անցել 2013 թվականին, երկու տարի անօթևան է եղել, ապա ապրել Դերասանի տանը։
15:38 • 10.02.24Վեհափառը խոսել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մասին, որի ակունքում կանգնած է նաև եկեղեցինՆորին Սրբությունն անդրադարձավ հայ ժողովրդի համար դժվարին այս շրջանում Ռուս Եկեղեցու հովվապետի ցուցաբերած աղոթական զորակցությանը և ներդրած ջանքերին ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը
14:57 • 10.02.24ԲՏԱ նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորություններըՀանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա երկխոսության զարգացմանը:
14:49 • 10.02.24Թբիլիսյան խճուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)Հաղորդվում է, որ ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։
14:38 • 10.02.24Ստոլտենբերգը կոչ է արել պատրաստվել ՌԴ-ի հետ երկարատև առճակատմանՆա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է զինվեն: Մասնավորապես, պետք է ավելացնել և արագացնել պատվերները եվրոպական պաշտպանական ընկերությունների համար։
14:03 • 10.02.24Փետրվարի 15-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՕդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
13:42 • 10.02.24Հավայներում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՎերջին անգամ Մաունա Լոան ժայթքել է 2022 թվականի վերջին։ Այն հինգ հրաբուխներից մեկն է Մեծ կղզում, որն ամենահարավայինն է Հավայան արշիպելագում։
13:14 • 10.02.24Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Խարկովում հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր, այդ թվում՝ երեխաներՈւկրաինայի դատախազությունն իր հերթին հայտնել է, որ պայթյունի հետևանքով կարևոր ենթակառուցվածքային օբյեկտ է ոչնչացվել։
12:20 • 10.02.24Թբիլիսյան խճուղում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այս պահին տուժածներ չկան. ԱՆՀիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
