Իրադարձային
-ից
-ը
15:33 • 14.07.26Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել ենԲանակցությունները կընթանան փակ ռեժիմով և, ինչպես սպասվում է, կշարունակվեն չորեքշաբթի։
15:08 • 14.07.26Իրանի Խուզեստան նահանգում մի քանի օբյեկտ ենթարկվել է ԱՄՆ-ի hարվածներին«Այսօր ժամը 13:25-ին թշնամական ամերիկյան արկերը ընկել են Աբադան քաղաքի մի վայրում», - ասել է նահանգապետի տեղակալը:
14:49 • 14.07.26Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվիԱյս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
14:09 • 14.07.26Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո«Մենք վճռականորեն դատապարտում ենք այս հարձակումները, որոնք խախտում են ազատ և անվտանգ նավագնացությունը միջազգային ջրային ուղիներով, ինչպիսին է Հորմուզի նեղուցը», - ընդգծել են նախարարությունում։
13:57 • 14.07.26Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել էԵկեղեցու օծման արարողությանը մասանկցել են Կ. Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, Սուրբ Կարապետ եկեղեցու հիմնադրամի նախագահ Րաֆի Քըրքորյանը, տնօրենների խորհուրդը և հոգևոր դասի ներկայացուցիչներ։
13:55 • 14.07.26Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարարՆախարարի խոսքով՝ նվազում է նաև պտղաբերության գործակիցը՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։
13:34 • 14.07.26Ահմադինեժադի գրասենյակը հերքել է NYT-ի տվյալներն Իսրայելի հետ նրա կապի մասինԳրասենյակում նշել են, որ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթն ինքնին արժանի չէ վստահության, քանի որ հրապարակել է մի պատմություն, որին չարժե ուշադրություն դարձնել։
13:11 • 14.07.26«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՍտուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 𝟱𝟰𝟳 𝟭𝟱𝟬 (հինգ հարյուր քառասունյոթ հազար հարյուր հիսուն) ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։
12:20 • 14.07.26Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
12:16 • 14.07.26ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համարՄիջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։
12:11 • 14.07.26Պահանջում ենք վերաբացել գործարանը, պայքարելու ենք մինչև վերջ. ժողովուրդը քաղաքականությունից պետք է չտուժի. ակցիա՝ «Մուլտի Տաբակ»-ի դիմաց«Պահանջում ենք վերաբացել մեր գործարանը, մենք այստեղ աշխատել ենք, աշխատում ենք ու կաշխատենք, պաշտոն կամ ողորմություն չենք ուզում, ընդամենը ուզում ենք, որ գործարանը բացվի, ամբողջ ժողովուրդը այստեղից սնվում է, մարդիկ սոված-ծարավ պատերի տակ են մնացել:
12:02 • 14.07.26ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա«Նավիգացիոն համակարգերն անջատած երկու լցանավ անտեսել են Հորմուզի նեղուցի անվտանգության կենտրոնի բազմաթիվ նախազգուշացումները», - մեջբերում է Fars-ը ԻՀՊԿ-ի հայտարարությունը։
11:25 • 14.07.26Ֆրանսիայում անտառային hրդեhի տարածքը հասել է գրեթե 2,000 հեկտարիԿրակի դեմ պայքարին ներգրավված են 850 հրշեջներ, օդից նրանց աջակցում են 4 Canadair ինքնաթիռներ։
10:52 • 14.07.26Իրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը«Նավթի նախարարությունն արդեն երկար տարիներ կառուցում է անհրաժեշտ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս չեզոքացնել ամերիկյան անարդար պատժամիջոցների հետևանքները»,- հայտարարել է Իրանի նավթի նախարարը։
10:28 • 14.07.26Գարեգին Բ-ն այցելել է Երևանում Իրանի դեսպանատուն և իր հարգանքի տուրքն է մատուցել Իրանի հանգnւցյալ առաջնորդի հիշատակինԱյս մասին հայտնում են դեսպանատնից։
