Իրադարձային
-ից
-ը
19:47 • 04.01.242023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ. ԱԳՆ խոսնակՏրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ` նպատակ ունենալով ընդլայնել և զարգացնել փոխշահավետ կապերը ողջ աշխարհում։
19:35 • 04.01.24Իսրայելը Գազայում կստեղծի իր սեփական վարչակազմը. Պաղեստինի վարչապետ«Չեմ կարծում, որ Իսրայելը պատրաստվում է շուտով հեռանալ Գազայից: Կարծում եմ, որ Իսրայելը պատրաստվում է ստեղծել իր քաղաքացիական վարչակազմը, որը կգործի իսրայելական բանակի ներքո»,
19:22 • 04.01.24Քաղաքացիները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու շտապօգնության բժիշկները Դավթաշենի կամրջի վրա փրկել են 25-ամյա տղայի կյանքը17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում։
19:11 • 04.01.24Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը չի ազդի նրա ինքնիշխանության վրա. ՀաջիևՀաջիևը նշել է, որ Ադրբեջանն աշխատում է նաև այլընտրանքային լուծումների վրա, ավելացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունը տարեկան մինչև 5 մլն տոննա, ինչպես նաև Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի կառուցում դեպի Նախիջևան:
19:04 • 04.01.24Իտալիայի վարչապետը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցությունների ճանապարհի մասինՆրա խոսքով՝ Ուկրաինային աջակցության բացակայությունը կհանգեցնի նրան, որ հակամարտությունը կմոտենա Իտալիայի սահմաններին։
18:09 • 04.01.24Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի ձեռամբ կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագՀիշեցնենք, որ հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
18:03 • 04.01.24Քաշաթաղում (Լաչին) վթարի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող զոհվել է, 9-ը վիրավոր էՆշվում է, որ մահացածներն ադրբեջանական բանակի զինծառայողներ Իսմայլով Հասանն ու Ախունդով Սահավաթն են:
17:46 • 04.01.24Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ․ ՄԻՊԲարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին»:
17:16 • 04.01.24Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1,000 մեքենա մնացել է մայրուղու վրաԾայրահեղ ցուրտ եղանակային պայմաններ են ոչ միայն Շվեդիայում, այլև Ֆինլանդիայում, Դանիայում և Նորվեգիայում։
17:06 • 04.01.24Հնդկաստանը ոչ մի ռազմամթերք չի ուղարկել Ուկրաինա. Հնդկաստանի ԱԳՆԱվելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ուկրաինացի զինվորականների հրապարակած տեսանյութերին, հայտնել էին, որ Ուկրաինան, ըստ երևույթին, հնդկական 155 մմ հրետանային արկերի հասանելիություն է ստացել։
16:46 • 04.01.24Գլխավոր դատախազի նախկին տեղակալը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդականԴասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:
16:32 • 04.01.24Քերմանում պայթյունների զոհերի թիվը 84 է. Իրանի ՆԳՆ«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ այս միջադեպի հետևանքով զոհերի թիվն այսօրվա դրությամբ կազմում է 84», - ասել է Իրանի ՆԳՆ ղեկավարը պայթյուններից տուժածներին այցելելուց հետո։
16:26 • 04.01.24Երևանում բախվել են Kia-ն ու Hyundai-ն, Kia-ն հայտնվել է մայթին2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
16:13 • 04.01.24Փրկարարներն այծերին դուրս են բերել քարանձավիցԱյծերը մտել են Լոռի Բերդ ամրոցի մոտակայքում գտնվող քարանձավ և չեն կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
16:10 • 04.01.24ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համարՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
