Իրադարձային
-ից
-ը
13:37 • 09.12.23Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. Ոստիկանության պարզաբանումըՀիշեցնենք, որ երեկվանից համացանցում տեսանյութեր են տարածվում, թե ինչպես են 2 օտարերկրյա քաղաքացի անպարկեշտ և ոչ վայելուչ վարք դրսևորում Երևանում՝ վնասելով ծաղկավաճառի գույքը, մրգեր նետելով ֆրեշի վաճառողուհու ուղղությամբ, ինչպես նաև ծաղրելով տարեց կնոջը։
13:22 • 09.12.23Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Փաշինյանը ներկա է գտնվել Ջրային պարեկային ծառայության գործարկման միջոցառմանը (լուսանկարներ)Միջոցառմանը ներկա են եղել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ և պաշտոնատար այլ անձինք:
13:13 • 09.12.23Իրենց տներից հեռանալը Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր, մենք ցանկանում էինք, որ նրանք մնան․ ԱլիևՆրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։
12:48 • 09.12.23Մարին Լը Պենը կկանգնի դատարանի առաջ՝ կեղծ աշխատատեղերի գործովԵրկու դատավոր դատախազության պահանջով որոշել են դատել «Ազգային միություն» կուսակցությունից 27 հոգու։ Կուսակցությունը, սակայն, հայտարարել է, որ ոչ մի իրավախախտում չի կատարել։
12:39 • 09.12.23Երևանում 25-ամյա ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանության փորձ է արել․ Shamshyan.comԱղբյուրի տեղեկություններով՝ Վահագն Մ.-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնում՝ որպես ոստիկան:
12:08 • 09.12.23Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
11:31 • 09.12.23Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել ու չեղարկվելՀաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 06։55 (Երևանի ժամանակով՝ 07։55) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, իսկ «Շերեմետևոյում»՝ 3 չվերթ։
11:22 • 09.12.23ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքներին«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։
11:13 • 09.12.23Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Արգենտինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանըԱյցի ընթացքում նախատեսվում են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Արգենտինայի բարձր ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
10:58 • 09.12.23Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին «Opel»-ը բախվել է կայանած բեռնատարին․ կան տուժածներ (լուսանկարներ)Ն․Մ․-ն և Հ. Մ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
10:37 • 09.12.23Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Տավուշի տարածաշրջանում թույլ անձրև է տեղումՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
09:54 • 09.12.23Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք, տեխնիկա հանձնողները խոսում են նախորդ շրջափուլերում գնված սպառազինության տարեթվերից ու որակից. Տիգրան ԱբրահամյանԱնշուշտ կան 70-80-ականների զինատեսակներ, հատկապես հրետանային միջոցների մասին է խոսքը, որն այսօրվա ԳՇ-ն, հնարավորության դեպքում միանշանակ ցանկություն կհայտներ գնելու, ավելին` դրանք խիստ անհրաժեշտություն են նաև այսօրվա բանակի համար:
00:41 • 09.12.23Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության հարցերԲացի այդ, կողմերը վերահաստատել են համագործակցության բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
00:25 • 09.12.23ԱՄՆ-ն չի աջակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագծին․ Սպիտակ տուն«Ո՛չ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է վերանայել իր դիրքորոշումը ԱՄԷ-ի բանաձևի նախագծի վերաբերյալ, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի ավելի ուշ։
00:00 • 09.12.23Վերին Լարսի ճանապարհին հազարավոր բեռնատարներ են կուտակվել, որոնցից 1500-ը՝ հայկականՀաղորդվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների համար։
