Իրադարձային
-ից
-ը
09:51 • 05.07.26Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnրՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ
09:44 • 05.07.262026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը․ Ալեն Սիմոնյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ«Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ»,- նշված է ուղերձում։
09:28 • 05.07.26Ցանկացած իշխանություն լեգիտիմ է և ծառայում է իր նպատակին միայն այնքանով, որքանով անվերապահորեն ենթարկվում է Սահմանադրության էությանն ու սկզբունքներին․ Վահագն Խաչատուրյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ«Սահմանադրությունը ամրագրում է ոչ միայն պետական իշխանության կազմակերպման սկզբունքները, այլև սահմանում այն հիմնարար արժեքներն ու նպատակները»,- նշված է ուղերձում։
09:18 • 05.07.26Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ«Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել»,- նշված է ուղերձում։
19:50 • 04.07.26Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքինԱյցի ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին։
19:13 • 04.07.26Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենՀրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
17:25 • 04.07.26Լինել դատախազ՝ նշանակում է սեփական մասնագիտական գործունեությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահին. Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրելԳլխավոր դատախազը շնորհավորել է դատախազներին և Դատախազության աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
16:50 • 04.07.26Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. ԿարապետյանՀրավիրում ենք ցանկացած լրատվամիջոցի, թեկուզ՝ հանգստյան օրերին, օբյեկտիվորեն ֆիքսելու վերոնշյալը, նույնիսկ՝ նրանց, ովքեր հատուկ փորձում են այս թեմայով հայփ բռնել:
16:21 • 04.07.26Դանակահшրել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին և նրա ծնողներին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համարԱյս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե որտեղ են նրանք դանակահարվել։
16:06 • 04.07.26էլեկտրաէներգիայի խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը. ԳԹԿԳնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն:
15:52 • 04.07.26Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետՌԴ-ն առաջատար, ես կասեի՝ ամենակարևոր դերն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
14:26 • 04.07.26Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԵրևան քաղաքում հուլիսի 4-ի կեսօրից հետո, 5-9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ի երեկոյան, 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
13:39 • 04.07.26Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգումՌազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը ներկայացրել է ոլորտում արձանագրված նորարարական ձեռքբերումները, տեղական ընկերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև հայկական ինժեներական թիմերի և գիտահետազոտական կենտրոնների կողմից մշակված առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր տեխնոլոգիական արտադրանքները։
12:27 • 04.07.26Հայ ժողովուրդը աշխարհի 2,000 ժողովուրդների մեջ ընտրված ժողովուրդ է, մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն է. Նարեկ ԿարապետյանՄեզ հասած ճակատագրի հիմնական ուղերձն էր՝ տարածել գաղափարները և ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ: Ըստ մեր հավատամքի՝ մեր պարտությունների պատճառը մեր ճակատագրից խուսափելն ու ավելի հեշտ ճանապարհի գնալն է:
12:21 • 04.07.26Կենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԴեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
