Իրադարձային
-ից
-ը
09:19 • 20.11.23Առատաշեն գյուղի տներից երկուսի տանիքում հրդեհ է բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 05:12-ին: Այրվել են տներից մեկի տանիքը (մոտ 180 քմ), տանը կից անասնագոմի տանիքին կուտակած անասնակերը (մոտ 1300 հակ) և մյուս տան (մոտ150 քմ) տանիքից մոտ 30 քմ հատվածը:
09:14 • 20.11.23Իսրայելն «Ալ-Շիֆա» հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել, որում ենթադրաբար ՀԱՄԱՍ-ի զինյալներն են պատանդների հետԻսրայելցի զինվորականների տվյակներով՝ պատանդները Նեպալի և Թաիլանդի քաղաքացիներ են, որոնք առևանգվել են Իսրայելի տարածքից։
08:33 • 20.11.23Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
08:30 • 20.11.23Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 23:28-ին, մարվել՝ նոյեմբերի 20-ին ժամը 00:20-ին: Այրվել է տան 150 քմ հատվածից մոտ 120 քմ հատվածը:
08:13 • 20.11.23Սայաթ Նովա գյուղում ավտոմեքենան շրջվել է ջրատարը. կա տուժածՓրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին, մոտեցրել շտապօգնությանը և օգնել ավտոմեքենան մոտեցնել ավտոքարշակին:
21:54 • 19.11.23Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարըՀոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը։
21:36 • 19.11.23Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցի տակ թունելի հայտնաբերման մասինԻսրայելի պաշտպանության բանակի անձնակազմը Ալ-Շիֆա հիվանդանոցային համալիրի տակ հայտնաբերել է 55 մետր երկարությամբ և 10 մետր խորությամբ թունել
21:31 • 19.11.23Աշխարհում խաղաղության հաստատելուն ուղղված աշխատանքը վեհաժողովի առաքելությունն է. ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանն ավարտել է աշխատանքըՊիա Կաուման համոզմունք է հայտնել, որ վերջին երկու օրերի քննարկումները ցույց տվեցին, որ կառույցի աշխատանքն ընթանում է ճիշտ ուղղությամբ:
21:25 • 19.11.23ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
21:12 • 19.11.23Գազայում զոհերի թիվն «ապշեցնող և անընդունելի» է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար«Ես խորապես ցնցված եմ, որ Գազայի հատվածում հարվածներ են հասցվել երկու դպրոցների: Տասնյակ մարդիկ՝ բազմաթիվ կանայք և երեխաներ, սպանվել և վիրավորվել են,
19:26 • 19.11.23Թուրքիայի սևծովյան ափերի մոտ փոթորիկը երկու մասի է բաժանել նավը (տեսանյութ)Նավում գտնվող անձնակազմի 13 անդամները տարհանվել են: Նավի երկու մասերն էլ ճոպաններով կապվել են ափին։
19:18 • 19.11.23Իսրայելը մեղադրել է Իրանին Կարմիր ծովում նավը առևանգելու մեջՀութիներն ասել են, որ իրենք դա արել են որպես Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումներին աջակցելու նշան՝ Իսրայելի ռազմական գործողությունների ֆոնին:
18:51 • 19.11.23ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցերԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին:
17:59 • 19.11.23Պուտինը նախատեսում է մասնակցել G20-ի վիրտուալ գագաթնաժողովինՀաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի վիրտուալ գագաթնաժողովը, և սպասվում է, որ դրան կմասնակցի Վլադիմիր Պուտինը
17:30 • 19.11.23Փրկարարները 15 մետր բարձրությամբ ծառից իջեցրել են Գյումրու քաղաքապետարանի աշխատակցինՓրկարարները Գյումրու քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի օգնությամբ իջեցրել են տուժածին, ով ոտքի բաց կոտրվածք ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
