Իրադարձային
-ից
-ը
00:03 • 19.10.23Հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելում տուժել է ավելի քան 4,5 հազար մարդՆշվում է, որ վերջին տվյալներով հիվանդանոցներում բուժօգնություն ստացած իսրայելցիների թիվը հասել է 4,562-ի։
23:47 • 18.10.23ԱՄՆ-ն անորոշ ժամանակով փակում է Ադանայում իր հյուպատոսությունըՀաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիայում առաջիկա շաբաթներում Իսրայելում ու Գազայի հատվածում ծավալվող իրադարձություններով պայմանավորված խոշոր ցույցեր են սպասվում, իսկ ցանկացած հավաք, նույնիսկ եթե այն խաղաղ բնույթ է կրում, կարող է սրվել ու դառնալ բռնությունների պատճառ։
23:24 • 18.10.23Աթենքում հաջակցություն Իսրայելի կազմակերպված ցույցին մասնակցել է մոտ 50 մարդ, մինչդեռ շուրջ 10 հազար մարդ փողոց է դուրս եկել իր համերաշխությունը հայտնելու պաղեստինցիներին (տեսանյութեր)Գործակալության հաղորդմամբ՝ հաջակցություն Իսրայելի մոտ 50 քաղաքացի է հավաքվել երկրի դեսպանատան մոտ՝ իրենց հետ տանելով Իսրայելի դրոշներ ու ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված անձանց լուսանկարներով պաստառներ։
22:57 • 18.10.23Ուկրաինայի մի շարք շրջաններում օդային տագնապ է հայտարարվելՌուսաստանի զինված ուժերի ուկրաինական ենթակառուցվածքի վրա հարձակումները սկսվել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
22:37 • 18.10.23Բայդենը հայտարարել է Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն տրամադրելու մասինԲայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել ԿԽՄԿ-ի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։
22:31 • 18.10.23Նիկոլ Փաշինյանին Եվրախորհրդարանում ծափ տվեցին, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս․ ստացվում է՝ այս տարածաշրջանում նրանք տեսնում ենք նոր Զելենսկի․ Արմեն ՌուստամյանՄեր դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրում, մի օր մի բան է հայտարարում, մյուս օրը՝ մեկ այլ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը
21:56 • 18.10.23Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունըՀայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։
21:50 • 18.10.23ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիտենտ դեսպանի հետ հանդիպմանը ԱԳ նախարարը շեշտել է արցախահայերի իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունըԱրարատ Միրզոյանն ընդգծել է, որ դեսպանն իր առաքելությունը ստանձնել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում: Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն ամուր աջակցության կարևորությունը:
21:39 • 18.10.23Ուզում եմ պարզել՝ նման նվաճումների հասած մարդիկ ինչի՞ համար են շնորհակալ կառավարություններին․ Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել Adobe ընկերության նախագահինՎարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Նարայեյի նվաճումներին և նշել, որ նրա փորձը բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է մեր հասարակության, առավել ևս՝ երիտասարդների համար:
21:30 • 18.10.23Ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի արցախցի մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես սահմանամերձ գյուղերում․ ՔՊ-ական պատգամավորՈրպես Սյունիքից ընտրված պատգամավոր, գիտակցելով Սյունիքի առջև ահագնացող սպառնալիքները, ես արել եմ և անում եմ հնարավորը, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները բնակություն հաստատեն Սյունիքում՝ հատկապես, ԱՅՈ՛, ս
21:20 • 18.10.23Դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց նա պետք է մնա կալանավորված․ փաստաբանՍեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված
20:57 • 18.10.23Պետությունը պարտավոր է երեխաների համար անվտանգ միջավայր ապահովել․ «Զատիկ»-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՄԻՊ-ի կողմից նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգՊարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։
20:51 • 18.10.23Դավթաշենից դեպի «Կորեայի ձոր» տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը․ կան տուժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։
20:42 • 18.10.23Էրդողանը ՄԱԿ-ի ԱԽ-ին մեղադրել է հակամարտությունների կարգավորման գործում պարտականությունները չկատարելու համարՄԱԿ-ի բոլորովին անարդյունավետ Անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ չկարողացավ կատարել իր պարտականությունը:
20:32 • 18.10.23Բայդենը մոռացել է իր ծննդավայրն ու հայտարարել, որ ծնվել է Իսրայելում․ Զախարովան արձագանքել էՆշենք, որ պաշտոնական տվյալներով՝ Միացյալ Նահանգների առաջնորդը ծնվել է 1942 թվականին ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։
