Իրադարձային
-ից
-ը
23:09 • 10.10.23Եթե Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման ժամանակ առաջընթաց լինի, 2-3 ամսում խաղաղության պայմանագիր կստորագրվի. ՓաշինյանՎարչապետը նշեց, որ Բրյուսելյան հնարավոր հանդիպման մասին կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը նախնական պատրաստակամություն են հայտնել:
22:52 • 10.10.23Պրոբլեմն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով. Նիկոլ ՓաշինյանՎարչապետն արձանագրեց, որ 29800 քկմ֊ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Ըստ նրա՝ ՀՀ֊ի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ` ՀՀ ինքնիշխան տարածքի վրա
22:45 • 10.10.23Շարունակելու ենք մեր աշխատանքը Երևանի ավագանիում՝ ի շահ մեր քաղաքի և մեր երկրի․ Հայկ ՄարությանՄենք ուզում ենք շեշտել, որ այս ընթացքում մեկ քայլ անգամ չենք նահանջել մեր հռչակած սկզբունքներից՝ կոալիցիա չենք կազմել ո՛չ ՔՊ-ի, ո՛չ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հետ, ոչ էլ գործարքի ենք գնացել բարոյականության եւ օրինականության հետ լուրջ կոնֆլիկտի մեջ գտնվող ուժի հետ։
22:19 • 10.10.23Երևանում հաղթեց հեղափոխությունը. ՓաշինյանԲոլորս հասկանում էիք Երևանի ավագանու ընտրության քաղաքական կարևորությունը: Այս ընտրություններում, իմիջիայլոց. ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, ընդհուպ 50-150 քվեով, իրադրությունը քաղաքական առումով կարող էր փոխվել:
22:11 • 10.10.23ԼՂ ավելի քան 100,000 հայ հարկшդրաբար լքել է հայրենիքը և ապաստան գտել Հայաստանում․ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչԲարձր է գնահատվել 30,000 երեխաների կրթության շարունակականության համար անհրաժեշտ պայմանների գնահատման նպատակով արդեն իսկ Հայաստանում գտնվող ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության գործուղումը։
21:55 • 10.10.23Ռուսաստանը բավարար թվով ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համարՌուսաստանի Դաշնությունը վերոհիշյալ խորհրդում ընտրվել է 2020 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դադարեցրեց վերջինիս անդամակցությունը:
21:44 • 10.10.23Turkish Airlines-ը դադարեցնում է թռիչքները դեպի ԻսրայելԹուրքական մյուս ավիաընկերությունները շարունակում են թռիչքները դեպի Իսրայել և օդային տարածքի անվտանգության մշտադիտարկումը շարունակվում է, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը։
21:38 • 10.10.23Տաքսու վարորդի ու պատվիրատուի միջև գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է վարորդի դանակահարությամբ․ Shamshyan.comՈստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
21:06 • 10.10.23Պաղեստինի ԱԳՆ-ն մեղադրել է իսրայելական բանակին սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու համար (տեսանյութեր)«Իսրայելական օկուպացիոն ուժերը Գազայի հատվածի ալ-Կարամա շրջանում պաղեստինցիների դեմ միջազգային կոնվենցիաներով արգելված սպիտակ ֆոսֆոր են օգտագործել»,- ասված է ԱԳՆ-ի Х-ի (նախկին թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ:
20:50 • 10.10.23Մոնտենեգրոյի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իսրայելից տարհանվել է մի շարք պետությունների 101 քաղաքացիՆշվում է, որ Մոնտենեգրոյի՝ Իսրայելի հարավի Էյլաթ քաղաքում գտնվող վեց քաղաքացուց երեքը հատել են Հորդանանի սահմանը, իսկ մյուս երեքը որոշել են մնալ Էյլաթ հանգստավայրում։
20:23 • 10.10.23ՀՀ ԱԳ փոխնախարարը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ԼՂ-ից փախստականների միջազգային պաշտպանության հարցերՎահե Գևորգյանը պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։
20:18 • 10.10.23Լիբանանի տարածքից շուրջ 15 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ4-ը հաջողվել է որսալ, իսկ 10-ն ընկել են բաց տարածքներում։
20:06 • 10.10.23Ափնագյուղ գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն. կան տուժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1970 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից։
19:55 • 10.10.23Նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են, եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան․ Նիկոլ ՓաշինյանՀարցին՝ պատրաստ է արդյոք Հայաստանը շարունակել հանդիպումները «3+3» ձևաչափով, Նիկոլ Փաշինյանը դրական է պատասխանել։
19:32 • 10.10.23Արցախցի բուժառուներից մեկը բուժումը շարունակելու համար տեղափոխվել է ԻսպանիաԲարձր գնահատելով մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմը և այս օրերին կատարած լայնածավալ ու բարդ աշխատանքը` առողջապահության նախարարությունը շարունակում է համագործակցությունն արտասահմանյան գործընկերների հետ:
