Իրադարձային
-ից
-ը
16:28 • 31.08.23ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ է տվել Լաչինի միջանցքից առևանգված 3 արցախցիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համարԱդրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
16:19 • 31.08.23Կենդանաբանական այգու տարածքում սպիտակ արագիլը ընկել է ջրատարըՏեղում իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ, վիրավոր թռչունը տեղափոխվել է «Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամի ժամանակավոր կացարան։
16:12 • 31.08.2310 բուժառու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ. Արցախի ԱՆՆախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։
16:12 • 31.08.23Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանն ու ամուսինը Կապանում ՀԷԿ կառուցելու համար լիցենզիա են ստացել, որից հետո պատգամավորը վաճառել է մասնաբաժինըՀԾԿՀ-ից Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ «Ջիմել» ՍՊԸ-ին լիցենզիան տրվել է մինչև 2038 թվականի հուլիսի 2-ը գործողության ժամկետով, որից կառուցման ժամանակահատվածը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 2-ը։
15:35 • 31.08.23Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնիցՊատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ
15:24 • 31.08.23Լաչինի ճանապարհը կարող է բացվել առաջիկա օրերին. ՀաջիևԼաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարևոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների համաձայն
15:08 • 31.08.23Արցախցի մայրը սոված երեխան գրկին հայտարարում է՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ. Իշխան ՍաղաթելյանՎերջիվերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:
15:07 • 31.08.23Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել«19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել», - ասված է հաղորդագրությունում
15:04 • 31.08.23ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների երկու հարձակման փորձի մասինԲրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։
14:57 • 31.08.23Գրանտ Շափսը՝ Բրիտանիայի ՊՆ նոր նախարար54-ամյա Շափսը կառավարությունում մի շարք պաշտոններ է զբաղեցրել, մինչ նոր նշանակումը նա էներգետիկ անվտանգության հարցերով նախարարն էր։
14:44 • 31.08.23Կոտայքի մարզում հայտնաբերվել է 57-ամյա նախրապանի դին, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.comԴատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի և ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ վերքերի տեսքով, որն էլ ըստ՝ Վրեժ Չ․-ի հայտնածի՝ առաջացել են ցուլի հարվածներից։
14:22 • 31.08.23Չեխիան պլանավորում է մարտական ուղղաթիռների խմբաքանակ տրամադրել ՈւկրաինայինԱյս մասին հայտնել է Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, ով Իսպանիայում մասնակցում է ԵՄ պաշտպանության և արտգործնախարարների հանդիպմանը։
14:15 • 31.08.23ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել, Բաքուն ստում է10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի ոշրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
14:14 • 31.08.23Մասնակցե՛ք ընտրություններին, որովհետև դա է եղանակը որակյալ անցնցում փոփոխություններ բերելու մեր երկիր․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)Քարոզարշավի շրջանակներում քարոզչական թիմը կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի գլխավորությամբ շրջել է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում, զրուցել բնակիչների հետ ու ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը:
13:56 • 31.08.23«Քիմիկների» զորամասի անհետ կորածների ծնողների հանդիպումը Սուրեն Պապիկյանի հետ չի կայանաՄամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հանդիպման չեղարկման մասին տեղեկություններ չհայտնեց, միայն նշեց, որ հանդիպումը վաղն է պլանավորված։
