Իրադարձային
-ից
-ը
13:35 • 01.07.23Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. զրուցակիցները կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքն ամուր պահելու հրամայականըՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։
13:28 • 01.07.23ՀՀ տեղափոխված բազմահազար օտարերկրացիների համար կարիք կա հայոց լեզվի ուսուցման որակյալ և մատչելի դասընթացների․ Հակոբ ԱրշակյանՀայաստանում ստեղծված իրավիճակը իր բնույթով յուրահատուկ է։ Բազմահազար օտարերկրացիների ներհոսքը հավելյալ քայլերի կարիք է առաջացնում՝ համապատասխան նոր գործիքակազմ և միջավայր ստեղծելու տեսանկյունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
12:58 • 01.07.23Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը․ կա տուժածՀուլիսի 1-ին, ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
12:47 • 01.07.23Վնասված տանիքներ, կոտրված ծառեր, պոկված էլեկտրալարեր․ Արցախում ուժեղ քամին ու կարկուտը լուրջ վնասներ են պատճառել (լուսանկարներ)Հունիսի 30-ին կարկուտ է տեղացել Ասկերանի և Մարտունու շրջաններում: Քամու ուժգնացման հետևանքով մայրաքաղաքում ցանկապատ է շրջվել, իսկ Ասկերանի շրջանի Այգեստան և Բերքաձոր համայնքներում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրալարեր և ծառեր:
12:28 • 01.07.23Երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին կամ ներկա» տրամաբանությամբ. ՀՀ վարչապետԿոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային:
12:17 • 01.07.23Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհված 2 զինծառայողների մարմիններն այսօր ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխվել են ՀՀ․ Արցախի ՄԻՊԻ պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ, որ հունիսի 28ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
12:11 • 01.07.23Դատախազությունն ունի ամրություն՝ պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև. Աննա ՎարդապետյանՀայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ամրություն՝ լինելու պատնեշ այն անձանց և նրանց, այսպես կոչված, բարեխոսների ու միջնորդների առջև, որոնք կհանդգնեն ոտնձգել հատկապես հանրային բարիքի, հայկական բանակի դեմ՝ անկախ իրենց ունեցած դիրքից, կապերից:
12:04 • 01.07.23Մեր քաղաքական խնդիրը Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Հայաստանում Կառավարության, գործող քաղաքական ուժի խնդիրն է երկրում սահմանել արդարադատության նոր ստանդարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
11:57 • 01.07.23Չինաստանում հզոր պայթյուն է որոտացել քիմիական գործարանում (տեսանյութ)Չինաստանի Ցզյանսի նահանգում գտնվող Գույսի քաղաքի Jiangxi Qiantai New Material Co Ltd քիմիական գործարանում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։
11:33 • 01.07.23ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման թեմայովԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:
11:16 • 01.07.23Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է18 տարի անընդմեջ Վիվա-ՄՏՍ-ը կարողացել է պահպանել և զարգացնել առաջատարի իր դիրքը տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում՝ խթան հանդիսանալով այս ու հարակից ոլորտների զարգացման համար:
11:10 • 01.07.23Մեր երկրների բարեկամական հարաբերությունները մշտապես հիմնված են եղել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա․ Փաշինյանը՝ Ջասթին ԹրյուդոյինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
10:41 • 01.07.23Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի մի հատվածը հենապատի փլուզման հետևանքով միակողմանի փակ է․ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
10:30 • 01.07.23Աննախադեպ իրադարձություն է մեր երկրի համար․ առաջին անգամ կենսաթոշակառուն կենսաթոշակի ծախսումով կկարողանա հոգալ իր նվազագույն պարենային ծախսերը․ Նիկոլ ՓաշինյանԱյսօրվանից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ 31 հազար 600 դրամից դառնալով 36 հազար դրամ: 36 հազար դրամը Հայաստանում այս պահին հաստատված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի 99.5 տոկոսն է: Այս մասին իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
10:25 • 01.07.23Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին «Mitsubishi Grandis»-ը գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում․ կա զոհ և վիրավորներՀուլիսի 1-ին, ժամը 06։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
