Իրադարձային
-ից
-ը
12:45 • 25.05.26Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանաՀանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:22 • 25.05.26Վստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ռուբեն Վարդանյանի ծննդյան տարեդարձըԹող արդարությունը հաղթի, և դու շուտով վերադառնաս քո ընտանիքի, ընկերների և հայրենի ժողովրդի մոտ, կրկին լինես մեր կողքին։
12:19 • 25.05.26Իտալիան Եվրամիությունից պահանջում է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի ներքին անվտանգության նախարարի դեմԱնթույլատրելի է, որ այս ցուցարարները, որոնց թվում կան Իտալիայի բազմաթիվ քաղաքացիներ, ենթարկվեն նման վերաբերմունքի, որը ոտնահարում է մարդկային արժանապատվությունը
12:01 • 25.05.26Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ պանրի արտադրամասի գործունեությունը, կասեցվել է:
11:48 • 25.05.26Ահավոր «ժոստկի» ենք լինելու. Փաշինյանը՝ քաղաքացունԱյս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Շիրակի մարզում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացուն:
11:26 • 25.05.26Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնունձերբակալությունից հետո Հայկ Ղ.-ն հայտնել էր, որ կինը ավտոմեքենայից իրեն ցած էր նետել, մինչդեռ իրավապահները ոչ միայն այդ, այլ նաև սպանության և ինքնասպանության հասցնելու փաստերով էին քննություն տանում։
10:36 • 25.05.26Քրեական ոստիկանները մեքենայում հայտնաբերել են մեկ կիլոգրամից ավելի մարիխուանաՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն:
10:26 • 25.05.26Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո ՌուբիոնՀաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
10:22 • 25.05.26Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիՀիշատակի օրվա կապակցությամբ դեսպանատունն այսօր փակ է։
10:13 • 25.05.26ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկՊաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին, դրանց համապատասխանությանը սահմանված պահանջներին։
10:07 • 25.05.26ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոԱյս պահին սեղանին կա շատ լավ առաջարկ՝ սահմանափակ ժամկետով միջուկային բանակցություններ սկսելու վերաբերյալ, և հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հասնել դրան
09:31 • 25.05.26Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա զnhՎթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
08:58 • 25.05.26Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
08:23 • 25.05.26Շաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է, որտեղ բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը։
08:20 • 25.05.26Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՀՀ ՊՆԱյս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
