Իրադարձային
-ից
-ը
12:59 • 23.03.23Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը․ Արցախի պետնախարարՄարդն աշխարհի համար բարձրագույն արժեք է, բայց թվում է, թե ոչ Արցախում ապրող մարդը։ Այս մասին Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
12:40 • 23.03.23Ապրիլի 15-ից հունիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ. որոշումԱպրիլի 15-ից հունիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում:
12:34 • 23.03.23Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետՆիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը:
12:27 • 23.03.23Եթե անկեղծ խոսենք՝ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է. ՄեդվեդևՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ «Ուկրաինան, ճիշտն ասած, Ռուսաստանի մաս է»։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական պատճառներով Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները ստիպված են եղել համակերպվել «այդ ֆիկտիվ սահմանների հետ», գրում է kommersant.ru-ն։
12:26 • 23.03.23Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվիՎարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։
12:20 • 23.03.23Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանն ուրանի՝ 60%-ից բարձր հարստացում սկսիԻսրայելը կարող է հարված հասցնել Իրանին, եթե Թեհրանը գերազանցի ուրանի հարստացման 60%-ի ցուցանիշը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
12:15 • 23.03.23Ադրբեջանը խախտում է թե նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանավորվածությունները, թե միջազգային իրավունքի մի շարք սկզբունքներ ու նորմեր․ Թագուհի ԹովմասյանԹշնամին ավելի ինտենսիվ է դարձրել կրակոցները՝ ՀՀ սահմանին մահացու վիրավորելով հայ զինվորի, կրակ բացելով Արցախի խաղաղ բնակիչների վրա և կրկին արգելափակելով գազամատակարարումը դեպի Արցախ։
12:10 • 23.03.23Փաշինյանը նոր սպառնալիքներ ստեղծող հայտարարություններ է անում, պետական գաղտնիք հրապարակում. Արծվիկ Մինասյանը՝ Կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու մասինՄենք առաջարկել ենք օրինաչափ ձևաչափ՝ Ազգային ժողովի նիստը: Պետք է անպայման իր աշխատասենյակում լինի՞ կամ սուրճի սեղանի շու՞րջ:
12:09 • 23.03.23Մշակույթի տները նորոգում ենք, դուռը սիրուն փակում ու գեղագիտական հաճույք ստանում, բովանդակությամբ լցրեք այդ մաշկույթի տները․ Նիկոլ ՓաշինյանՄշակույթի տների հետ կապված մի այսպիսի նուրբ հարց կա․ սուբվենցիոն ծրագերը հաստատելու ընթացքում պետք է պարտադիր ճշտել նաև բովանդակային հատվածը։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:00 • 23.03.23Արևմուտքը որոշել է մարդկությանը հասցնել վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ միջուկային Արմագեդոնն է. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանԱրևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, որոշել են մարդկությանը հասցնել վտանգավոր սահմանագծի, որից այն կողմ միջուկային Արմագեդոնն է Այս մասին հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը՝ մե
11:51 • 23.03.23Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և այստեղ չկան ազգային փոքրամասնություններ, սա կոպիտ միջամտություն է մեր ներքին կյանքին․ Նիկոլ ՓաշինյանՄիջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:46 • 23.03.23ՔՊ-ն վախեցավ իր անդամներին թողնել քվեարկության, որովհետև առնվազն մի քանի հոգի կողմ կքվեարկեր նախագծին. Ա. Մինասյանը՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագծի մասին«Քաղաքացիական պայմանագիր»-ն, ըստ էության, իր վարքագծով հրապարակավ արձանագրեց, որ ՍԴ դատավորը, այո՛, թույլ է տվել օրենքի խախտում, բայց քանի որ իրենց նշանակածն ու սիրելին է, հետևաբար օրենքը կարևոր չէ:
11:44 • 23.03.2325-ամյա երիտասարդը դանակահարել է 56-ամյա տղամարդուն, հափշտակել նրա մոտ առկա առանձնապես խոշոր չափի գումարը, ապա դին թաքցրել անտառամերձ հատվածում․ նա կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
11:25 • 23.03.23Թալիշում Ալիևը բառացի ասաց՝ եթե Հայաստանը չընդունի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիան, ոչ մի խաղաղության պայմանագիր էլ չի լինելու․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ԼՂ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:17 • 23.03.23Lույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխանՎանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է բշժկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
