Իրադարձային
-ից
-ը
21:10 • 13.03.23Նախկինում Հայաստանում բնակված ադրբեջանցիները պահանջում են, որ Երևանն էլ իրենց բանակցությունների հրավիրիՄենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայերին՝ շփումները շարունակելու վերաբերյալ ուղղված հրավերը
21:06 • 13.03.23Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 48 հազարըԹուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 48 448-ի։ Այս մասին գրում է interfax.az-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին։
20:54 • 13.03.23Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը․ Արցախի ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունըՄի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։
20:43 • 13.03.23Հրազդանում 86-ամյա կինն ինքնահրկիզվել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ Shamshyan.comԺամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում քաղաքացի է այրվում:
20:35 • 13.03.23Բայդենն ամերիկյան բանկերի խնդիրների համար մեղադրել է Թրամփի վարչակազմինԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկյան բանկային համակարգի ներկայիս խնդիրների համար մեղադրել է պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի վարչակազմին։
20:31 • 13.03.23Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին բխում է Արևմուտքի շահերից․ Ուրկաինայի ԱԳՆՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին համապատասխանում է Արևմուտքի ռազմավարական շահերին:
20:20 • 13.03.23Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
20:05 • 13.03.23«Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք». Հովիկ Աղազարյան. News.amԲա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի, եթե լինում է, բա ո՞ւմ դեմ պայքարենք, որտեղ պայքարենք, գնանք հարեւան պետության կոռուպցիոն խնդիրները լուծե՞նք:
19:44 • 13.03.23Վանաձորի Կամակատար մատուռի մոտակայքում հրդեհ է բռնկվել․ կա տուժածՄարտի 13-ին, ժամը 16։00-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի՝ Կամակատար մատուռի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։
19:38 • 13.03.23Ֆինթեքը` ԴիջիԹեք-ում. Ամերիաբանկը ներկայացրեց իր տեսլականն ու արժեքներըՄարտի 10-13-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն` DigiTec22-ը, որին Ամերիաբանկը ներկայացավ A Space տաղավարով:
19:29 • 13.03.23Թուրքիայում մայիսին կայանալիք ընտրությունների ընթացքին կհետևի անվտանգության ավելի քան 600 հազար աշխատակիցԹուրքիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է երկրի ուժային կառույցների ավելի քան 600 հազար աշխատակից ներգրավվել մայիսի 14-ին կայանալիք համընդհանուր ընտրություններին անվտանգությունն ապահովման նպատակով:
19:00 • 13.03.23Բայդենի հավաստիացմամբ՝ հարկատուները չեն տուժի բանկերի սնանկանալու պատճառովԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ բանկային համակարգի խնդիրների վերաբերյալ իր ելույթի ժամանակ վստահություն է հայտնել, որ ամերիկացի հարկատուները վնասներ չեն կրի սնանկ վարկային հաստատությունների խնդիրների պատճառով։
18:34 • 13.03.23Բացահայտելով թվային ապագան. Երևանում կկայանա առաջին Doing Digital ֆորումըԱպրիլի 5-ին Երևանում կանցկացվի առաջին «Doing Digital - Բացահայտելով թվային ապագան» ֆորումը, որի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Ամերիաբանկը:
18:18 • 13.03.23Կապանի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվելՄարտի 12-ին, ժամը 13։23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասին հարակից սարալանջում այրվում է խոտածածկույթ:
17:54 • 13.03.23Արցախում կերկարաձգվի միրգ-բանջարեղենի գնման համար բաժանված կտրոնների օգտագործման վերջնաժամկետըԱՀ պետական նախարարի հանձնարարությամբ՝ պատրաստվել և շրջանառվել է Կառավարության համապատասխան որոշման նախագիծ, ըստ որի՝ որոշակի փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն Հանրապետությունում սննդամթերքի վաճառքի կտրոնային համակա
