Իրադարձային
-ից
-ը
13:05 • 02.03.23Նորք-Մարաշ վարչական շրջանում հրդեհ է բռնկվել․ այրվել են անվադողեր և աղբՄարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր:
12:41 • 02.03.23Արագած լեռան լանջին լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի․ Վահան ՔերոբյանԱպարան համայնքում լեռնադուհակային և էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի. ընդհանուր ներդրումային ծավալը 190 մլն դոլար է:
12:32 • 02.03.23Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի (տեսանյութ)Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին:
12:15 • 02.03.23«Փեթակ»-ի հարևանությամբ մետրոյի ևս մեկ կայարան կառուցելու հարց է քննարկվել. ԱվինյանԵրևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կառուցումից զատ քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց:
11:54 • 02.03.232 տարի և 1.1 մլրդ դրամ․ Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարության նախագիծըՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար:
11:44 • 02.03.23Վիետնամի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրելՎիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովը երկրի նախագահի պաշտոնում ընտրել է Վո Վան Տհիոնգին:
11:40 • 02.03.23Ռուսաստանը չի նախատեսում Ուկրաինայում միջուկային զենք կիրառել. ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչություն«Նախ ասեմ, որ մենք միջուկային դոկտրին ունենք, և այն ասում է, որ մենք առաջինը չենք օգտագործելու միջուկային զենք: Այն կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե վտանգ լինի Ռուսաստանի գոյությանը»,- ընդգծել է Պոլյանսկին։
11:22 • 02.03.23«Նոր Զովք»-ը ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով 4․1 մլրդ դրամ պակաս հարկ է վճարել. ՊԵԿՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ անվամբ գործող՝ «Զովք» սուպերմարկետների հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրված են արտաքին առևտրային ծրագրերին․․․
11:19 • 02.03.23Ֆինլանդիայում Թուրքիայի դեսպանատան մոտ այրել են Էրդողանի լուսանկարըԱկցիան անցկացվել է անցած կիրակի Հելսինկիում Թուրքիայի դեսպանատան դիմաց։ Մասնակիցներն այրել են Թուրքիայի նախագահի լուսանկարը։ Այս մասին տեղեկություն է հայտնվել սոցցանցերում։ Չորս մարդ բերման է ենթարկվել։
10:57 • 02.03.23Լարսի՝ ՌԴ-ից դեպի Վրաստան տանող հատվածը փակ է բեռնատարների համարՌազմավիրական ճանապարհի՝ Վլադիկավկազից դեպի Վրաստան տանող հատվածը բեռնատար մեքենաների երթևեկության համար փակել են վատ եղանակի պատճառով։
10:47 • 02.03.23Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են հումանիտար բեռների տեղափոխման կազմակերպման հետ կապված հարցերԱՀ պետնախարարը մարտի 1-ին խորհրդակցություն է հրավիրել ԱՀ գյուղատնտեսության, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարների, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ։
10:34 • 02.03.23Ռուսաստանում տղամարդը 2 տարեկան երեխային լացի պատճառով դուրս է նետել 2-րդ հարկի պատուհանիցՄիջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը Պրիուրալսկի շրջանի Ակսարկա գյուղում։ Հետաքննությունը պարզել է, որ 1969 թվականին ծնված ռուսաստանցին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նյարդայնացրել է փոքր աղջկա լացի ձայնից և նրան դուրս նետել երկրորդ հարկի պատուհանից։
10:22 • 02.03.23Այսօր դիվանագիտական ծառայությունը պիտի բազմապատկի իր ջանքերը․ Փաշինյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ացված է։
10:16 • 02.03.23Արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ Ադրբեջանը փորձում է գործընթացին նոր խորություն հաղորդել․ Տիգրան ԱբրահամյանԱրցախում`ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, արցախցիների ու ադրբեջանցիների միջև կայացած հանդիպմամբ, Ադրբեջանը փորձում է այդ գործընթացին նոր խորություն հաղորդել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

