Իրադարձային
-ից
-ը
10:18 • 27.02.23Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստինՓետրվարի 27-28-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ժնևում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստին:
10:02 • 27.02.23Սումգայիթյան ողբերգությունից 35 տարի անց արցախահայությունը կրկին կանգնած է իր տանն ապրելու իրավունքների պաշտպանության հանգրվանում․ ՀՀ նախագահՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․
09:56 • 27.02.23Չարլզ III-ն իր թագադրման արարողության ժամանակ որոշել է խախտել դարավոր ավանդույթներից մեկըՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և նրա կինը՝ Կամիլան, հրաժարվել են կրառել 260-ամյա Gold State հայտնի կառքը թագադրման արարողությանը մեկնելու համար:
09:28 • 27.02.23Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ում երեխաների հարցերով օմբուդսմենների նկատմամբՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնությունում երեխաների իրավունքների պաշտպանության հանձնակատարների դեմ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքում հրապարակված որոշմանը։
08:26 • 27.02.23Չինաստանի և Ղրղզստանի սահմանին երկու ժամում երկու հզոր երկրաշարժ է գրանցվելՍտորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
08:03 • 27.02.23Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին բուք է, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույցՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։
07:36 • 27.02.23Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Opel Vectra B»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը. կան տուժածներՓետրվարի 26-ին, ժամը 21:03-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
22:03 • 26.02.23Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք քաղաքներում, այլև կարկանդակ ենք վայելում, առևտուր անում, պարզապես դուք միշտ չէ, որ մեզ նկատում եք. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել«Ժողովուրդ ջան, մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք», - գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել:
21:37 • 26.02.23Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու (տեսանյութ)Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են ՌԴ 49 քաղաքացու, այդ թվում՝ 6 երեխա, որոնք նախկինում ժամանել էին ԼՂ: Այս մասին ասվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում:
21:00 • 26.02.23Իտալիայի ափերի մոտ խեղդվել է 58 միգրանտ, այդ թվում՝ երեխաներԻտալիայի հարավային ափերի մոտ խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավ, որի վրա եղել է մինչև 150 մարդ։ Ուղևորների ստույգ թիվը դեռ հայտնի չէ, սակայն Իտալիայի իշխանություններն արդեն ունեն 58 զոհի մասին տեղեկություն, հայտնում է Reuters-ը։
20:03 • 26.02.23Երկրաշարժներից հետո Թուրքիայում ձերբակալվել է 188 կառուցապատող և կապալառուԹուրքիայի իշխանությունները կառուցապատողների և կապալառուների ղեկավարների և աշխատակիցների շրջանում հայտնաբերել են կասկածյալների, որոնք կարող են պատասխանատու լինել երկրաշարժերի հետևանքով շենքերի փլուզման համար, նրանցից 188
19:46 • 26.02.23Արցախի բոլոր մանկապարտեզները փետրվարի 27-ին կվերաբացվեն. Տեղեկատվական շտաբ«Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:
19:23 • 26.02.23«Կարմիր խաչի» միջնորդությամբ Հայաստանից Արցախ է վերադարձել 8 բուժառու. 5 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան. Տեղեկատվական շտաբՀայաստան բուժում ստանալու ուղեգրված 8 բուժառու «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ, ինչի մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։
19:05 • 26.02.23Մեկտեղանոց մահճակալ, լվացարան. Զելենսկին ցույց է տվել` ինչ պայմաններում է ապրում Կիևում գտնվող բունկերում (լուսանկարներ, տեսանյութ)Նրա գրասեղանին դրված են ինքնաթիռների փոքր մոդելներ, կնոջ՝ Օլենայի և երկու երեխայի լուսանկարը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի կիսանդրին: Նրա գրասենյակը զարդարված է նաև տանկերի մոդելներով և Ուկրաինայի դրոշով:
18:33 • 26.02.23Հռոմի պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջՀռոմի Ֆրանցիսկոս պապը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել Ներման կիրակի օրը նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ՏԱՍՍին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկ
