Իրադարձային
-ից
-ը
19:25 • 06.02.23Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի, տուժել է 1315 մարդՍիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430-ի։
19:17 • 06.02.23Ցավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները. Տիգրան ԱվինյանՑավալի է տեսնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, որին զոհ են դարձել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մեր հայրենակիցները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
19:11 • 06.02.23Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1498-իԹուրքիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1498-ի։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերին։
18:50 • 06.02.23Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՂազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել:
18:47 • 06.02.23Հրդեհ Երևանի մանկապարտեզներից մեկում․ գազի խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբՓետրվարի 6-ին, ժամը 17:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի 13/3 հասցեում գտնվող մանկապարտեզում:
18:40 • 06.02.23Արայիկ Հարությունյանն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է հրավիրելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն իրավապահ համակարգի ղեկավար կազմի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
18:26 • 06.02.23Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Հաճախ մեկուսանալու ձգտում, ընտանիքի շրջանակից դուրս՝ մարդկանց հետ շփվելու ցանկության բացակայություն և հոգեբանական կախում՝ մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Իրեն այսպես է դրսևորել մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) 13-ամյա Մոնիկան՝ մինչև անհատական օգնականի ծրագրից օգտվելը:
18:10 • 06.02.23Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահինԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
17:39 • 06.02.23Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:35 • 06.02.23Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն ՎարդանյանԱվերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, այդ թվում՝ նաև հայության շրջանում Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Ցավակցում եմ
17:28 • 06.02.23Վահագն Խաչատրյանը ցավակցություն է հայտնել Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներինՆա իր թվիթերյան միկրոբլոգում արած հրապարակմամբ նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին։
17:08 • 06.02.23Գյումրու 20-ամյա բնակիչը դիտավորությամբ, շարունակաբար, առանց թույլտվության մուտք է գործել տարբեր անձանց «adjarabet.am»-հաշիվներ և դրանցից կատարել խոշոր չափերի հափշտակություն. ՔԿՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացվ
17:01 • 06.02.23Ցավով եմ տեղեկացել Սիրիայում ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին. Ալեն Սիմոնյան«Ցավով եմ տեղեկացել ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին», գրել է Սիմոնյանը թվիթում։
16:56 • 06.02.23Արցախյան մի շարք ՀԿ-ների կողմից հրապարակվել է շրջափակման ժամանակ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցԱրցախյան 23 հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակվել է զեկույց, որում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով մարդու իրավունքների լայնածավալ և համատարած խախտումների վերաբերյալ բ
16:44 • 06.02.23Ես հաղթանակած բանակի գեներալ եմ, կյանքս նվիրել եմ բանակին, Արցախին, Հայաստանին, այսօր էլ պատրաստ եմ կյանքս տալ, թույլ չեմ տալու սրանց դիպչել պատվիս. Սեյրան Օհանյանի ուղերձը (տեսանյութ)ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ԶՈՒ գեներալգնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը հանդես է եկել տեսաուղերձով, որի տեքստային տարբերակը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ ժողովուրդ, քույրեր և եղբայր
