Իրադարձային
-ից
-ը
18:44 • 26.04.26Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում՝ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից։
18:11 • 26.04.26Ընթրիքի ժամանակ հրшձիգի թիրшխը, հավանաբար, Թրամփն է եղել․ ԱՄՆ գլխավոր դատախազԷլեկտրոնային սարքերը և ձայնագրությունները ուսումնասիրելուց հետո, իրավապահ մարմինները կարծում են, որ կասկածյալը մտադիր էր կրակել վարչակազմի անդամների, ինչպես նաև, հնարավոր է, նախագահ Դոնալդ Թրամփի վրա։
17:46 • 26.04.26Մակրոնի կինը բողոքել է հոռետեսության նոպաներիցԵրբեմն ես դժվարանում եմ տեսնել կապույտ երկինքը։
17:23 • 26.04.26«Ուժեղ Հայաստան»-ը գրասենյակ է բացել ՉարենցավանումՍամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները, գրասենյակի բացումից հետո, քայլերթ են անցկացրել Չարենցավանում։
17:09 • 26.04.26Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակինԱրմեն Խ․-ն իր վարած «Infinti» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Աբովյան փողոցում բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին, իսկ բուժօգնության դիմած քաղաքացին եղել է նշված ավտոմեքենայի ուղևոր։
16:45 • 26.04.26Իսպանիայում ՀՀ դեսպանը Փաշինյանի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը, նույնից շնորհվել է նաև ԱլիևինՇնորհվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
16:34 • 26.04.26Այսօր ուշ երեկոյան Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի, ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՕդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին նույնքան կբարձրանա։
14:45 • 26.04.26Մալիի պաշտպանության նախարար Ժենե Աֆրիկեն սպանվել էՀրապարակման համաձայն՝ Սադիո Կամարան սպանվել է երեկ՝ Կաթիի բանակային բազայում գտնվող իր բնակության վայրի մոտ տեղի ունեցած բեռնատարի պայթյունի հետևանքով:
14:20 • 26.04.26Գեղամասարում «Nissan»-ը բшխվել է ճանապարհամերձ արգելապատնեշին․ կա վիրшվորԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
14:00 • 26.04.26Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ընթացքում որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել․ ՆԳՆՀասարակական կարգի պահպանության և հասարակության անվտանգությանն ուղղված միջոցառումներ ու հերթապահություն է իրականացվել նաև ապրիլի 23-ին՝ Ջահերով երթին և ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդում, որոնց ընթացքում նույնպես որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել:
13:24 • 26.04.26Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազիԱպրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։
13:02 • 26.04.26«Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հшրվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրաՎթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
12:32 • 26.04.26«Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանըԴեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
12:05 • 26.04.26Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրшվորներՎթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է թե վիրավորներից ով է վարել ավտոմեքենան։
11:29 • 26.04.26Մարտունիում բшխվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրшվորՎթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
