Իրադարձային
-ից
-ը
10:40 • 21.11.22Կայացել է ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը (լուսանկարներ)Նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որի մեկնարկին Պաշտպանը ստորագրել է խորհրդի ձևավորման վերաբերյալ որոշումը։
10:24 • 21.11.22Մոսկվայում ծաղկի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-իՄոսկվայի Կոմսոմոլսկայա հրապարակում ծաղկի պահեստում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 7-ի։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։
09:21 • 21.11.22Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՆոյեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
09:04 • 21.11.22Դիլիջանի ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է․ ԱԻՆՀրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ:
08:56 • 21.11.22Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զինված բռնության համաճարակ էԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով Կոլորադո նահանգում գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգությունը, հայտարարել է, որ երկրում զինված բռնության համաճարակ է, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
08:29 • 21.11.22Ստոլտենբերգը Շվեդիային և Ֆինլանդիային խորհուրդ է տվել ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պետք է խստացնեն իրենց հակաահաբեկչական օրենսդրությունը և ընդլայնեն համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Այս մասին նա ասել է SVT հեռուստաալիքի եթերում։
07:46 • 21.11.22Իրանը հրթիռային հարված է հասցրել Իրաքյան Քուրդստանին․ լրատվամիջոցներԻրանի զինված ուժերը հերթական հրթիռային հարվածն են հասցրել Իրաքյան Քուրդստանին։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, հայտնել է INA գործակալությունը՝ հղում անելով տեղական աղբյուրներին։
07:27 • 21.11.22Լոռու մարզում մոտ 20 տոննա հեղուկ գազով բեռնված բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվելԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
21:47 • 20.11.22Սիրիայի քրդերը հայտնել են թուրքական գնդակոծության հետևանքով 30 զոհի մասինԱռնվազն 30 մարդ է զոհվել սիրիական Հալեպ, Ռաքքա և Հասաքա նահանգների քրդաբնակ շրջանների վրա թուրքական զորքերի զանգվածային հարձակումների հետևանքով։ Զոհերի մեջ կա 15 խաղաղ բնակիչ, ինչպես նաև սիրիական բանակի 15 զինծառայող։ Այս մասին հայտնում է Իրաքից հեռարձակվող Rudaw հեռուստաալիքը:
21:05 • 20.11.22Սյունիքում 33-ամյա վարորդը ասֆալտով բարձված «Կամազ»-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կա վիրավորԱյսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում Աշտարակ քաղաքի բնակիչ 33-ամյա Թաթուլ Ա-ն իր վարած՝ ասֆալտով բարձված «Կամազ» մակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դեռևս...
20:43 • 20.11.22Հայտնի է 1-12-րդ դասարանների ձմեռային արձակուրդի տևողությունըԱռաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրամադրվում են 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը տրվում է 2022 թ. դեկտեմբերի 26-ից 2023 թ. հունվարի 22-ը ներառյալ։
20:28 • 20.11.22Առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը. Արամ Ազատյան (լուսանկարներ)Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնել է, որ առաջիկայում Մերգելյան զբոսայգին կարդիականացվի և կդառնա քաղաքի լավագույն հանգստի վայրերից մեկը: Նա այս մասին գրել է պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
18:42 • 20.11.22Դիլիջանի ազգային պարկում այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ. ՀՀ ԱԻՆ նախնական տվյալներԻնչպես տեղեկացրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
17:45 • 20.11.22Իսրայելի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցելԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
17:31 • 20.11.22Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ «ձերբակալելուց հետո նրան թունավորել են»«Բոլոր հիվանդությունները, որոնք ունի Սաակաշվիլին, բոլոր ախտանշանները կարող են լինել այս թունավորման պատճառով: Նա ինքն էլ երկար ժամանակ կասկածում էր, որ թունավորված է, այլապես նրա հիվանդություններն այսպես չէին զարգանա»,- ասել է փաստաբան Վալերի Գելբախիանին։
