Իրադարձային
-ից
-ը
13:44 • 15.09.22Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է խիստ մտահոգիչ մնալ. պատրաստվում ենք խորապես ներգրավված մնալ դիվանագիտության մեջ՝ բռնությանը վերջ տալու համար. ԱՄՆ պետդեպԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ խիստ մտահոգիչ:
13:03 • 15.09.22Կարի՛ն Տոնոյան, եթե ամուսին ունեք, թող ինձ հետ ժամադրվի․ իմ հասցեն այսօր 200 կմ հեռավորության վրա է. Անդրանիկ Քոչարյան«Եթե իմ հասցեն եք ուզում, Դուք մի՛ պահանջեք, եթե ամուսին ունեք, Ձեր ամուսինը թող ինձ հետ ժամադրվի, եթե իմ հասցեն եք ուզում իմ հասցեն գտնվում է 200 կմ հեռավորության վրա և յուրաքանչյուրիս հասցեն այնտեղ պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։
12:52 • 15.09.22Իրանը ՇՀԿ-ին միանալու հուշագիր է ստորագրելԻրանը Շանհայի համագործակցության կազմակերպության ՇՀԿ շրջանակում պարտավորությունների հուշագիր է ստորագրել Փաստաթուղթը երկրի համար ճանապարհ է բացում կազմակերպությանն անդամակցելու համար, գրում է kommersantruն։ Ուզբ
12:07 • 15.09.22Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա. hույս ունենք` հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով. ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ«Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ ուղարկելու մասին դեռ խոսք չկա։ Հույս ունենք, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ ճանապարհով», - ասել է նա:
11:44 • 15.09.22ՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյանՀԱՊԿ առաքելությունը Երևան կժամանի սեպտեմբերի 15-ի երեկոյան, հայտնել է կազմակերպության Միացյալ շտաբի պետը։ Նրա խոսքով՝ առաքելություն ուղարկելու առաջարկն առաջ է քաշել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. այն աջակցություն է ստացել կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից։
11:23 • 15.09.22Հայաստանը և Ադրբեջանը մեր բարեկամ երկրներն են. այն, ինչ տեղի է ունենում, մեզ համար անընդունելի է. ՂարիբաշվիլիՀայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված զինված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում Վրաստանում։ Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Regnum-ը։
11:19 • 15.09.22ԱԳՆ-ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել Սոթքում Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու դեպքի վրաՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Սոթքում իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները կատարող տեղի և օտարերկրյա լրագրողների ուղղությամբ Ադրբեջանի կողմից միտումնավոր հրետանային կրակն անընդունելի է:
11:16 • 15.09.22Ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆՀայկական կողմն ունի 105 զոհ, երեկ այդ մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։
11:01 • 15.09.22Հայ-իրանական սահմանը դիտարկում ենք որպես հաղորդակցության պատմական ուղի, որը պետք է անփոփոխ մնա. Իրանն՝ ԱդրբեջանինԻրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Թեհրանը հայիրանական սահմանը դիտարկում է որպես պատմական հաղորդակցության ճանապարհ, որը պետք է անփոփո
10:36 • 15.09.22Տեսախցիկը ֆիքսել է Եղիսաբեթ 2-րդի դագաղը հսկող պահակի ուշաթափվելու պահըՄիջադեպը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքում՝ Վեսթմինսթերյան դահլիճում։ Դագաղն այնտեղ է դրվել թագուհուն հրաժեշտի համար, որը ըստ ժամանակացույցի և ավանդույթների պետք է տևի երեք օր։
10:08 • 15.09.22Շոլցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով և զերծ մնալ հետագա բախումներիցԻնչպես գրում է faz.net-ը, կանցլերն այս մասին ասել է Բեռլինում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
09:43 • 15.09.22Պուտինը ժամանել է Սամարղանդ. նախատեսվում են հանդիպումներ Էրդողանի և Ալիևի հետՍեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
09:33 • 15.09.22Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերի և ՀԱՊԿ աշխատանքի մասինՄԱԿի Անվտանգության խորհրդի փակ նիստում, որը նվիրված էր Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակին, Ռուսաստանը հայտարարել է հակամարտության դադարեցմանն ուղղված սեփական ջանքերի և Հավաքական անվտանգության պայմանագ
08:57 • 15.09.22ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակըՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, կրկին նիստ կհրավիրի՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրին հղումով։
08:46 • 15.09.22Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆԳիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
