Իրադարձային
-ից
-ը
11:01 • 13.09.22Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետՇառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
10:59 • 13.09.22Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխություն անթույլատրելի է. Թեհրանը պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել տարաձայնությունները լուծելու համար. Իրանի ԱԳՆԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։
10:45 • 13.09.22ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու ապաէսկալացմանը. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ ԵՄ-ն սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ նպաստելու ապաէսկալացմանը», - գրել է նա:
10:44 • 13.09.22Ադրբեջանական կողմը տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի ուղղությամբ սադրանքներ ձեռնարկելու համար․ ԱՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը, բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում։
10:35 • 13.09.22Ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացման փորձը. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակելՍեպտեմբերի 13ի վաղ առավոտյան, ադրբեջանական ստորաբաժանումները հայադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթա
10:34 • 13.09.22Ուկրաինան հակաթուրքական արշավ է սկսել. Անկարան բացատրություն է պահանջել. լրատվամիջոցներԹուրքական իշխանությունները պարզաբանումների պահանջով դիմել են Ուկրաինայի ղեկավարությանը թուրք գործարարների և բանկերի դեմ արշավի սկսված պատճառով, գրում է Aydınlık-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Արշավի պատճառը Անկարայի չմիանալն է Արևմուտքի հակառուսական որոշումներին։
10:30 • 13.09.22Սուրեն Պապիկյանն ու Շոյգուն պայմանավորվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել իրադրության կայունացման ուղղությամբՍեպտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
10:19 • 13.09.22ՄԻՊ աշխատակազմը հավաքագրում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները․ ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։
10:12 • 13.09.22Ունենք 49 զոհ, բայց այդ թիվը դեռ վերջնական չէ․ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է սահմանին տիրող իրադրությունըՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց սեպտեմբերի 13ի գիշերվանից ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակը «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 13ի ԱԺ հերթական նիստի մեկնարկի
10:05 • 13.09.22Ադրբեջանի ագրեսիան անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի. ԱՄՆ կոնգրեսական Դևիդ Վալադաո«Ես խստորեն դատապարտում եմ այս չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիայի օրինաչափությունն անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի», - գրել է նա:
09:46 • 13.09.22Ադրբեջանական հարձակումները նաև Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից են, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից․ Արման ԹաթոյանԱդրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են, այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճանապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից:
09:42 • 13.09.22Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան. կոնգրեսական Ֆրենկ Փալոուն«Խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի անխոհեմ ռազմական հարձակումը Հայաստանի հարավի վրա. Ալիևը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիան: Պետքարտուղարությունն ու պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար», - գրել է նա:
09:34 • 13.09.22Ստեփանակերտ-Երևան ճանապարհի տարբեր հատվածներ կարող են վտանգավոր լինել երթևեկության համար, երթևեկեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Տեղեկատվական շտաբՍեպտեմբերի 13-ի ժամը 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
09:31 • 13.09.22Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել. ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան՝ Հայաստանի վրա Բաքվի հարձակման մասինԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ լույս սեպտեմբերի 13ը հայադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ«Ես դատապարտում եմ Ադ
09:20 • 13.09.22Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «UAZ-469»-ը․ կան վիրավորներՍեպտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» և «UAZ-469» մակնիշի մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
