Իրադարձային
-ից
-ը
20:39 • 13.08.22Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է անցկացրել Լաչինի միջանցքի վերաբերյալՆախարարը պաշտոնատար անձանց առջև հստակ խնդիրներ է դրել կապված այն հարցերի լուծման հետ, որոնք առնչվում են Լաչինի միջանցքի օգտագործման նպատակով կառուցված նոր ճանապարհի շահագործմանը
23:06 • 12.08.22Թույլ չենք տա. ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են Ուկրաինայում «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցմանըՈւկրաինան չի կարողանա ավարտել իր տարածքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այսպես է արձագանքել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը՝ մեկնաբանելով կառուցման աշխատանքների մեկնարկը, գրում է Lenta.ru-ն:
22:05 • 12.08.22Բրիտանացի գրող Սալման Ռուշդիին, որի սպանության վերաբերյալ Իրանը ֆեթվա էր հրապարակել, դանակահարել են դասախոսության ժամանակ (լուսանկարներ)Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի (ծագումով հնդիկ) վրա հարձակվել է անհայտ տղամարդ, երբ գրողը բեմ է բարձրացել՝ Նյու Յորքի արևմտյան Chautauqua ինստիտուտում դասախոսություն կարդալու համար:
21:49 • 12.08.22Չեռնոգորիայում հրաձգության հետևանքով կա 11 զոհ. պատճառը եղել է ընտանեկան կոնֆլիկտըՏեղական Vijesti թերթի կայքը գրում է, որ փոխհրաձգությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 16։00-ին. պատճառ է դարձել ընտանեկան կոնֆլիկտը:
21:30 • 12.08.22Ադրբեջանցի հաքերները հարձակվել են հունական Greek City Times-ի կայքէջի վրա՝ Ալիևի ռեժիմի մասին հոդվածի հրապարակումից հետոՀունական Greek City Times պարբերականի կայքէջը ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակման՝ Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին հոդված հրապարակելու համար, որը դուր չի եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավտորիտար ռեժիմին:
20:31 • 12.08.22Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի որդունըՆույն օրը՝ ժամը 13:40-ի սահմանում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, որը հայտնել է, որ գիշերը իրեն շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:
19:49 • 12.08.22Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Nissan Pathfinder-ն ու Volkswagen Touareg-ը. վերջինս գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանւմ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188-րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները:
19:38 • 12.08.22Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև«Նման փորձեր եղել են, բայց ես երբեք չեմ համաձայնվել դրան։ Ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ։ Սա «մեր ներքին գործն է» (չակերտները՝ Tert.am)։ Այսօր բանակցությունների սեղանին որևէ կարգավիճակի մասին խոսք չկա»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
19:08 • 12.08.22Տեսախցիկն արձանագրել է՝ ինչպես է Արմավիր քաղաքում ԳԱԶ 31-ը բախվում Peugeot-ին, Peugeot-ն էլ՝ Mercedes G 500-ինԵրեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50–ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Վահան Խ.-ն իր վարած ГАЗ 31029 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 4/5 հասցեի դիմաց բախվել է ճամփեզրի աջակողմյան հատվածում կայանված...
18:49 • 12.08.22Ալիևը հայտարարել է, որ իրենք պետք է վերադառնան Բերձոր, Աղավնո, Սուս«Ես արդեն հանձնարարել եմ պետական կոմիտեին կապ հաստատել բնակիչների հետ։ Մենք շուտով նրանց կվերադարձնենք «իրենց տները» (չակերտները՝ Tert.am)», - ասել է նա։
17:59 • 12.08.22Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ավստրալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանին...
17:55 • 12.08.22Ուկրաինայում սկսվել է «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցումըՈւկրաինայում սկսվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցումը։ Այս մասին հայտարարել է «Բայկար»-ի գործադիր տնօրեն Մակինա Հալուկ Բայրաքթարը, ուրբաթ հաղորդում է ուկրաինական ՈւՆԻԱՆ լրատվական գործակալությունը։
17:32 • 12.08.22Oգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանովԻրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
17:21 • 12.08.22Ամերիկացիների 75 %-ը դժգոհ է ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. հարցումԸստ որում, 2022 թվականի մայիսին դժգոհների ցուցանիշը կազմել է 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն եղել է ընդամենը 53 տոկոս:
17:10 • 12.08.22Արթուր Վանեցյանի որդին նշանադրվել է Արցախի պաշտոնյայի դստեր հետ (լուսանկար)․ Hraparak.amՆրանք տևական ժամանակ է ընկերություն են արել։
