Իրադարձային
-ից
-ը
12:23 • 18.04.22Իսրայելի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը. Իրանի նախագահը սպառնացել էԻրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ազգային բանակի օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ։
12:09 • 18.04.22Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
11:55 • 18.04.22Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Էնդրյու ՇոֆերինԱպրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին:
11:46 • 18.04.22Գրանցվել է 422 դեպք, որից 181-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըԱպրիլի 11-ից 17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 422 դեպք, որից 181-ը արտակարգ, այդ թվում՝ 106 հրդեհի, 3 փլուզման, 7 ինքնասպանության փորձի դեպք, 39 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 163 կենցաղային կանչ. տուժել է 75 մարդ։
11:42 • 18.04.22Մենք ծայրահեղական չենք, իրավիճակն է ծայրահեղ, դրա համար մեր հացադուլը կոչ է մեր սերնդակիցներին․ 44-օրյա պատերազմի մասնակիցներԱզատության հրապարակում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը անժամկետ հացադուլ են հայտարարել։
11:26 • 18.04.22Կողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվելՏավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք
11:03 • 18.04.22Գյուլագարակի համայնքապետը չի հայտարագրել իր 11 հողամասը, բնակելի տունը, ավտոմեքենան և մոտ 3 մլն դրամ․ ԴատախազությունՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 1-ին
10:45 • 18.04.22ՌԴ-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումըՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիա»-ն մինչև ապրիլի 25-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները երկրի հարավային և կենտրոնական մասի որոշ օդանավակայաններ, ասվում է դաշնային գործակալության հաղորդագրությունում:
10:41 • 18.04.22Պայմանները բարդ են, չեն թողնում վրաններ տեղադրել, տաքացուցիչ դնել, բայց մենք գիտենք` ինչ ենք անում ․ Արթուր Վանեցյան«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը երեկ Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։ Մի խումբ համակիրների հետ նրանք գիշերել են Ազատության հրապարակում։
10:05 • 18.04.22Անկարան ձեռքերը ծալած չի նստի ու սպասի. Թուրքիան ցանկանում է բարեփոխել միջազգային անվտանգության համակարգըԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը:
09:50 • 18.04.22Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը:
09:49 • 18.04.22Թուրքիան նոր ռազմական գործողություններ է սկսել Իրաքում քուրդ զինյալների դեմ«Մեր զինված ուժերը սկսել են «Ճանկ» օպերացիան ահաբեկիչների դեմ՝ կանխելու ահաբեկչական հարձակումները մեր ժողովրդի և անվտանգության ուժերի դեմ հյուսիսային Իրաքից և ապահովելու մեր անվտանգությունը»,- նրա խոսքերն է մեջբերում Anadolu լրատվական գործակալությունը։
09:43 • 18.04.22Ավելի քան 50 հազար դոլար․ Թայվանում կարանտինի ռեժիմը խախտելու համար դեռահասի նկատմամբ ռեկորդային բարձր տուգանք է սահմանվելԹայվանի հյուսիսում գտնվող Սինբեյ քաղաքի առողջապահական օրգանները 18-ամյա դեռահասի նկատմամբ ռեկորդային բարձր տուգանք են սահմանել կարանտինի ռեժիմը խախտելու համար։
09:05 • 18.04.22Մենք այդքան ժամանակ չունենք․ Կադիրովը մեկնաբանել է ՌԴ-ի դեմ տասը տարի պայքարելու վերաբերյալ Զելենսկիի հայտարարությունըՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան պատրաստ է պայքարել Ռուսաստանի դեմ անգամ տասը տարի։
08:51 • 18.04.22Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունըՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։
