Իրադարձային
-ից
-ը
12:02 • 19.03.22Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր Երկրի ղեկա
11:59 • 19.03.22ԱՄՆ-ն հրաժարվում է մասնակցել Ուկրաինայում մարտերին և այդ երկրի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել. Պենտագոն«Նախագահը հասկացրել է, որ մեր զինվորականները չեն մասնակցի Ուկրաինայում Ռուսաստանի հետ մարտերին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումը կնշանակի Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությունը։
11:53 • 19.03.22Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 32 դեպք, 1 մահվան դեպք, կատարվել է 2416 թեստավորումԹեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 949 հազար 129-ի:
11:48 • 19.03.22Տղաս ինձ կշտամբում է ընտանիքի բոլոր անդամների կյանքը կործանելու համար. ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած կինը պատմել է առաջացած խնդիրների մասինՌուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն օրեր առաջ հեռուստաալիքի ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա է կազմակերպել, պատմել է, որ չի ծրագրում լքել հայրենիքը՝ չնայած հնարավոր վտանգի, գրում է starhit.ru-ն։
11:48 • 19.03.22Բնական գազն արդեն իսկ մատակարարվում է «Արցախգազ»-ի ընդունման կետ. այն հասանելի կլինի բնակիչներինՀարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրվա ընթացքում ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները։
11:24 • 19.03.22ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սովի փոթորկի» սպառնալիքի մասին«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», - գրել է նա Twitter-ում:
10:59 • 19.03.22Ռուսական զորքերը խրամատավորվում են Կիևի մերձակայքում. CNNԻնչպես գրում է CNN-ը, Maxar Technologies ընկերության վերլուծության և արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ Օզերայի և Անտոնով ավիաբազայի մերձակայքում ռուսական զինտեխնիկայի շուրջ պաշտպանիչ փոսեր են փորվել։
10:08 • 19.03.22Ջորջ Բուշն ու Բիլ Քլինթոնն արևածաղկի փնջերով այցելել են ուկրաինական եկեղեցի (տեսանյութ)Նախագահները երկուսն էլ Twitter-ում հրապարակել են Սուրբ Վոլոդիմիր և Օլհա ուկրաինական կաթոլիկ եկեղեցի իրենց այցի տեսանյութը: Նախկին ղեկավարներից յուրաքանչյուրը ձեռքում պահել է Ուկրաինայի ազգային ծաղկի՝ վառ դեղին արևածաղկի փնջեր:
09:54 • 19.03.22ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ ամերիկյան ռազմական ինքնաթիռ է կործանվել՝ անձնակազմի 4 անդամովՆշվում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսին պատկանող ինքնաթիռը մասնակցել է ՆԱՏՕ-ի «Սառը պատասխան» կոչվող զորավարժություններին։ Վթարը տեղի է ունեցել եղանակային դժվարին պայմաններում՝ Նորդլենդ շրջանում։
09:41 • 19.03.22Ռուսական զորքերը կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով. Ուկրաինայի ԳՇ«Մասամբ օկուպանտները հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում՝ նրանք ժամանակավորապես զրկել են Ուկրաինային Ազովի ծով ելքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
09:33 • 19.03.22Մերժում եմ էժանագին ռուսատյացությունը. Չեխիայի նախկին նախագահը հրաժարվել է վերադարձնել Պուշկինի մեդալըՉեխիայի նախկին նախագահ (2003-2013թթ.) Վացլավ Կլաուսը դատապարտել է ռուսաատյացության դրսևորումներն ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո և հրաժարվել է արձագանքել 2007 թվականին իրեն շնորհված ռուսական պետական պարգևը՝ Պուշկինի մեդալը, վերադարձնելու կոչերին, գրում է ՏԱՍՍ-ը։
09:21 • 19.03.22Ձնաբուք և մերկասառույց․ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
09:03 • 19.03.22Եկել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակը․ Զելենսկին նոր տեսաուղերձ է հրապարակելՈւկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ժամանակն արդեն եկել է, այժմ անհրաժեշտ է հանդիպել և խոսել, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում։
07:53 • 19.03.22Մահացել է ամերիկացի կոնգրեսական Դոն ՅանգըՈւրբաթ՝ մարտի 19-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դոն Յանգը։ Այս մասին հաղորդում է Anchorage Daily News-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի քարտուղարության նախկին ղեկավար Ջեք Ֆերգյուսոնին։
22:32 • 18.03.22ԱՄՆ-ը օգտագործել է Ուկրաինան վտանգավոր կենսափորձերի համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչՆա նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները շարունակում են «շփոթվել ցուցմունքներում»
