Իրադարձային
-ից
-ը
11:54 • 12.03.22Արցախում ձյուն է տեղում, ջերմաստիճանը մինուս, և արդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչ ամբողջովին զրկված է գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից. Արտակ ԲեգլարյանԱրդեն հինգերորդ օրն է, ինչ շուրջ 100,000 բնակիչներ (ընդհանուր բնակչության 80%-ը և գազաֆիկացված բնակչության 100%-ը) ամբողջովին զրկված են գազամատակարարումից, ներառյալ՝ ջեռուցումից ու տաք ջրից:
11:51 • 12.03.22ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ուղղաթիռների՝ Ուկրաինայի ԶՈՒ զրահատեխնիկային հարվածների տեսանյութըՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի զրահամեքենաներին ռուսական մարտական ուղղաթիռների խոցման տեսագրություն։ Այս մասին ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։
11:41 • 12.03.22Կիևի մարզում ավիահարվածից հետո հրդեհ է բռնկվել նավթի պահեստումԿիևի մարզի Վասիլկով քաղաքում ավիահարվածից հետո կրկին հրդեհ է բռնկվել նավթի պահեստում։ Այս մասին մարտի 12ի առավոտյան հայտարարել է Կիևի շրջանային պետական վարչակազմի ղեկավար Օլեքսեյ Կուլեբան։Ոստիկանության շրջանային վարչութ
11:23 • 12.03.22Հայաստանում մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում և հաստատվել կորոնավիրուսի 111 նոր դեպքՄեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
10:27 • 12.03.22Նիկոլաև քաղաքում համառ մարտեր են ընթանում (տեսանյութեր)Մարտի 11-ի երեկոյից ծանր հրետանուց գնդակոծվող Նիկոլաև քաղաքում կատաղի մարտեր են ընթանում ռուսական զորքերի հետ։ Մարտի 12-ի առավոտյան, գիշերային պայթյունների տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը։
10:10 • 12.03.22ՀՀ տարածքում կան փակ և դժվար անցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
09:53 • 12.03.22Լուգանսկի շրջանի 70%-ը գտվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ․ ԼՌՎ ղեկավարԼուգանսկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։
09:51 • 12.03.22Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և բժշկական պարագաներ. CNNԿիևում CNN-ի լրագրողական թիմերը հաղորդել են, որ շաբաթ վաղ առավոտյան պայթյուններ են լսվել, իսկ գլխավոր միջազգային թղթակից Կլարիսա Ուորդը նկարագրել է «անդադար համազարկ», որը շարունակվել է մի քանի րոպե: Պարզ չէ՝ պայթյունները ռուսական, թե ուկրաինական հարվածներ են եղել, ասել է նա։
09:34 • 12.03.22Իտալիայում առգրավվել է օլիգարխ Մելնիչենկոյի հսկայական զբոսանավը՝ 530 մլն եվրո արժողությամբՆշվում է, որ SY A սուպերզբոսանավը գտնվում էր Իտալիայի հյուսիս-արևելքում՝ Տրիեստում: Դրա արժեքը կազմում է մոտ 530 մլն եվրո։ Ըստ Nobiskrug ընկերության, որը կառուցել է նավը, այն աշխարհի ամենամեծ զբոսանավերից մեկն է։
09:21 • 12.03.22ՌԴ-ն երկրում գաղտնի մոբիլիզացիա է անցկացնում. Ուկրաինայի ՊՆ հետախուզությունՌուսաստանի իշխանությունները որոշել են համալրել Ուկրաինայում կռվող իրենց բանակի ռեզերվները երկրի բնակիչների, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների և Ղրիմի բնակիչների հաշվին։ Գաղտնի մոբիլիզացիա է ընթանում:
08:25 • 12.03.22Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը․ լրատվամիջոցներՓետրվարի վերջին Առաջին ալիքի եթերում «Երեկոյան Ուրգանտ» շուուի թողարկումը դադարեցնելուց հետո համացանցում լուրեր տարածվեցին հայտնի հեռուստահաղորդավարի՝ աշխատանքից ազատվելու մասին, սակայն այժմ լրատվամիջոցները հայտնում են Ուրգանտի՝ երկիրը լքելու հավանական որոշման մասին:
23:55 • 11.03.22ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ
23:07 • 11.03.22ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Ռուսաստանի ԶՈւ կողմից վերահսկվող Ուկրաինայի շրջանների քարտեզըՔարտեզից երեւում է, որ ուկրաինացի զինվորականներն ամբողջությամբ կորցրել են Վոլնովախա բնակավայրը։
21:30 • 11.03.22Ռուսաստանում Instagram-ը կարգելափակվի մարտի 14-ի կեսգիշերինԱվելի վաղ Ռոսկոմնադզորը, ելնելով գլխավոր դատախազության պահանջից, հայտարարել էր Instagram սոցիալական ցանց մուտքի սահմանափակման մասին։
21:18 • 11.03.22Կադիրովը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ընդունել պարտությունըՀրապարակման մեջ նա ընդգծել է, որ Ուկրաինայում ռուսական օպերացիան ուղղված է ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պաշտպանությանը, այլև ամբողջ աշխարհում անվտանգության պահպանմանը։
