Իրադարձային
-ից
-ը
22:22 • 01.12.21Քամու հետևանքով Շիրակի և Արագածոտնի մարզերում տանիքներ են վնասվելԴեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ մասամբ վնասվել են տան տանիքը՝ մոտ 80 քմ հատված և դպրոցի տանիքը՝ մոտ 500 քմ հատված։
22:14 • 01.12.21Դիլիջանի ոլորանները և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար, Թալին-Մաստարա և Ապարան-Արագած ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. ԱԻՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
21:34 • 01.12.21ԱՄՆ ավագ դպրոցներից մեկում կրկին կրակոցներ են հնչելԱՄՆ Թենեսի նահանգի Համբոլդ քաղաքի ավագ դպրոցում կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, իսկ մյուսը լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է «Արմենպրես»ըՈստիկանությունից հայտնել են, որ կասկածյալը ձերբակ
21:21 • 01.12.21Երևան-Վանաձոր ավտոճանապարհին Volkswagen մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում. shamshyan.comՃանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
21:16 • 01.12.21ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Հրազդան, Աբովյան, Չարենցավան քաղաքներում տեղում է ձյունԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
20:56 • 01.12.21ՀՀ տարածք մուտք գործելիս ներկայացվում է կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, կամ պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված ճամփորդական սահմանափակումները ՀՀ-ում:
20:48 • 01.12.21Մակրոնը մասնավոր զրույցներում Ջոնսոնին անվանել է «ծաղրածու». Le Canard EnchaînéԸստ ֆրանսիական մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդականների հետ մասնավոր զրույցներում Բորիս Ջոնսոնին անվանել է «ծաղրածու», հայտնում է The Independent-ը՝ հղում անելով Le Canard Enchaîné ամսագրին։
20:23 • 01.12.21Իրանական Tasnim գործակալությունը հերքել է թալիբների կողմից իրանական սահմանային անցակետերի գրավման մասին լուրերըԻրանական Tasnim գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրը, չորեքշաբթի հերքել է տեղեկությունն այն մասին, որ թալիբները մի քանի իրանական անցակետեր են գրավել իրանա-աֆղանական սահմանին բախումների արդյունքում։
20:11 • 01.12.21Բլինկենը հայտնել է ԱՄՆ և ԵՄ կողմից Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու մասին«Միացյալ Նահանգները, Եվրամիության և մյուս գործընկեր ու դաշնակից երկրների հետ համագործակցությամբ, պատրաստում է հավելյալ պատժամիջոցներ»,- ասել է Բլինկենը: Նա հորդորել է բելառուսական կողմիցն «դադարեցնել օգտագործել փախստականներին որպես քաղաքական զենք»:
20:09 • 01.12.21Լեհաստանում կորոնավիրուսի դեմ կպատվաստեն 5-11 տարեկաններինԴեղամիջոցների եվրոպական գործակալությունը նոյեմբերի վերջին խորհուրդ էր տվել ամերիկյան Pfizer պատվաստանյութի կիրառումն ընդլայնել և կիրառել այն նաև 5-11 տարեկանների համար: Մինչ այդ, տվյալ պատվաստանյութով թույլատրվում էր պատվաստել 12 և բարձր տարիք ունեցող անձանց:
20:05 • 01.12.21Ռ. Բաղդասարյանին առաջարկում ենք պարզաբանել Արցախի ՊԲ-ի, սպաների և գեներալների կողմից պատերազմի ընթացքում սպանություններ կատարելու հրամաններ տալու մասին իր հայտարարությունները. Արցախի ԱԱԾՀաշվի առնելով, որ հիշյալ հայտարարության կապակցությամբ իրականացվում են ստուգումներ, ուստի Ռոման Բաղդասարյանին առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ներկայանալ ԱՀ ազգային անվտանգության ծառայություն...
19:32 • 01.12.21Վրաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 65 մարդՎրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3957 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 65 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 119 է:
19:27 • 01.12.21Թալիբները դեպի Իրանի սահման են քաշում զրահատեխնիկա, ակտիվորեն կիրառվում է հրետանի. գերեվարվել է մի քանի իրանցի սահմանապահ. լրատվամիջոցներ (տեսանյութ)Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, աֆղանստանյան Aamaj News գործակալությանը հղումով, Աֆղանստանի և Իրանի սահմանին տեղակայված իրանական մի քանի անցակետեր ինտենսիվ զինված բախումների արդյունքում անցել են թալիբների հսկողության տակ:
19:04 • 01.12.21Արցախի գազաֆիկացված համայնքների բնակիչների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվիԱրցախի գազաֆիկացված համայնքների բնակիչ-բաժանորդների համար սպառած էլեկտրաէներգիայի գնի փոխհատուցման աջակցությունն այսօրվանից կդադարեցվի: Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը:
18:57 • 01.12.21Մյունխենում կայարանի մոտակայքում 2-րդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ է պայթել. կան վիրավորներԳերմանական Մյունխեն քաղաքում երկաթգծային կայարանից ոչ հեռու գտնվող Deutsche Bahn երկաթգծային կոնցեռնի շինարարական հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն չորս մարդ, նրանցից մեկը ծանր վնասվածքներ ուն
