Իրադարձային
-ից
-ը
22:01 • 19.11.21Փարաքարի դպրոցի դիմաց 57-ամյա վարորդը ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը տեղում մահացել է. shamshyan.comԳ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։
21:38 • 19.11.21Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է անհապաղ դուրս բերվի ՀՀ տարածքից. ԵԽ պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել օգտագործել բոլոր լծակները«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորները նամակում են հիշեցրել են, որ Ադրբեջանի զինված ուժերը նոյեմբերի 16-ին հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանի երկայնքով:
21:36 • 19.11.21Պատերազմի նախապատրաստում. Բելառուսի պաշտպանության նախարարը մեկնաբանել է երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի կուտակումըԽրենինը նշել է, որ նման իրավիճակում շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Նա ընդգծել է, որ իրերի ներկա վիճակը իրեն հիշեցնում է Հայրենական մեծ պատերազմին նախորդած իրադարձությունները։
21:24 • 19.11.21Ուկրաինայի Ազգային գվարդիան զորավարժություններ է անցկացնում Բելառուսի հետ սահմանինԶինվորականները վստահեցրել են, որ Ազգային գվարդիայի և սահմանապահ ծառայության ուժերը բավարար են հնարավոր հարձակումները հետ մղելու համար։
21:08 • 19.11.21Նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել ենՀՀ նախագահի հրամանագրով նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողները հետմահու պարգևատրվել են:
20:54 • 19.11.21Չեղարկվել են Երևան-Կապան-Երևան թռիչքները. ավիափոխադրողը նոյեմբերի 16-ին չեղարկել է իր հայտը. Sputnik Արմենիա«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեիի մամուլի ծառայությունից:
19:46 • 19.11.21Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ ուժի կիրառման սպառնալիքները լուրջ սպառնալիք են տարածաշրջանային կայունությանը. ՄիրզոյանՆոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի փոխխոսնակ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը:
19:26 • 19.11.21Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 100 քաղաքացիԻրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 6 069 559 դեպքից առողջացել է 5 759 378-ը: 3431 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
18:45 • 19.11.21Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցելԺամանակակից Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրում նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 15:40-ին:
18:28 • 19.11.21Ավստրիան կրկին ամբողջական «լոքդաուն» կսահմանիԱվստրիայի բնակչության մոտավորապես երկու երրորդը լիովին պատվաստված է COVID-19-ի դեմ, որը ամենացածր ցուցանիշներից մեկն է Արևմտյան Եվրոպայում: Երկրում բարձր է վարակակիրների թիվը. 7 օրում 100 հազար մարդու հաշվով՝ 991 դեպք:
18:15 • 19.11.21Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի փոխնախագահին. հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Անդրիուս Մազուրոնիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
18:11 • 19.11.21ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստում ներկայացվել է նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունըՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ առցանց նիստում քննարկվել եւ մասնակից երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հավանությանն են արժանացել մի շարք հարցեր:
17:55 • 19.11.21Ադրբեջանական կողմը Արցախի ԱԻՊԾ-ին է փոխանցել նոյեմբերի 16-ին զոհված 3 հայ զինծառայողի մարմին. նախնական տվյալով՝ մարմինները տարհանվել են Իշխանասարի տարածքիցՆրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ կհրապարակի ՀՀ ռազմական գերատեսչությունը:
17:37 • 19.11.21Ձևավորվել է հայ-իրանական աշխատանքային խումբ՝ Արաքս գետի շրջանում բնակչության մաքուր շրջակա միջավայր ունենալու իրավունքների պաշտպանության նպատակովԻրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի Հայաստան կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ձևավորվել է հայիրանական համատեղ աշ
17:01 • 19.11.21Բժշկական դիմակների փոխարեն փորձ է արվել Բագրատաշենի անցակետով ներմուծել հագուստ և կոշիկ (տեսանյութ)Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատունվարչությունը հետևողական հսկողության արդյունքում բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը
