Իրադարձային
-ից
-ը
22:02 • 16.11.21Ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիայի ակտ իրականացնելու և միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտումների առթիվ քրգործ է հարուցվել. Դատախազություն2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա»
21:47 • 16.11.21«Լարվածությունը վտանգավոր է». Իրանի ԱԳՆ-ն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունըԱԳՆ խոսնակն ընդգծել է երկու երկրների կողմից միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը և կոչ է արել նրանց լուծել իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով։
21:23 • 16.11.21ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. գլխավոր քարտուղարի գրասենյակՄԱԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը:
21:15 • 16.11.21Պուտինը և Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակըՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլին:
21:01 • 16.11.21«Կողմերի հետ շփման մեջ ենք՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար». ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին սրումըԻնչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչությունից հայտնել են, որ կողմերի հետ շփման մեջ են՝ իրավիճակը հնարավորինս արագ խաղաղ հուն տեղափոխելու համար:
20:53 • 16.11.21ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. կազմակերպության մամուլի քարտուղարՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմումներ դեռ չեն ստացվել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է կազմակերպության մամուլի քարտուղարը:
20:42 • 16.11.21Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները. ՌԴ ՊՆ«Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
20:21 • 16.11.21Ադրբեջանի և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըԱդրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով:
20:18 • 16.11.21Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով. ՀՀԿ ԳՄԱկնհայտ է, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին։
20:02 • 16.11.21Թշնամու հետապնդած նպատակները հստակ են, Հայաստանի բարեկամ համարվող պետությունների լռությունը՝ տարօրինակ․ Արամ Ա-ն հայ ժողովրդին միասնականության կոչ է արելՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկող, Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա կաթողիկոսը ադրբեջանական ուժերի՝ Սյունիք ներխուժման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ « Արցախյան 44օրյա պատերազմից հազիվ մեկ տարի անց,
20:00 • 16.11.21Արմեն Սարգսյանը Սինգապուրում կայանալիք միջազգային համաժողովին կներկայացնի Հայաստանի սահմաններին ստեղծված մտահոգիչ իրավիճակըՀանրապետության նախագահի աշխատակազմը ևս մշտական կապի մեջ է համապատասխան իրավասու մարմինների ղեկավարների հետ։
19:54 • 16.11.21«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում դադարեցնել ներկուսակցական ժողովները, ժամ առաջ ձևավորել իշխանափոխության գործընթաց. հայտարարությունՔանի դեռ ՌԴ 102֊րդ ռազմաբազայի ղեկավարի միջնորդությամբ Սյունիքում դադարել են ռազմական գործողությունները...
19:45 • 16.11.21ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը. ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ դեռ հանդիպում չի նախատեսել, սակայն ԱԽ անդամները կարող են քննարկել դա, ինչի մասին ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը։
19:42 • 16.11.21Մայր Աթոռը խորը անհանգստությամբ է հետևում ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի. հայտարարությունԱդրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
19:27 • 16.11.21Անհրաժեշտության դեպքում ռուսական «Իսկանդեր»-ները կարող են տեղակայվել Բելառուսում. երկրի պաշտպանության նախարարԲելառուսի պաշտպանության նախարարության ղեկավար Վիկտոր Խրենինը հաստատել է, որ կցանկանար ունենալ սեփական «Իսկանդեր» համալիրները, սակայն անհրաժեշտության դեպքում ռուսականները կարող են տեղակայվել հանրապետությունում կոնկրետ առաջադրանքների համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
