Իրադարձային
-ից
-ը
15:00 • 03.11.21Վրաստանի պաշտպանության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում պատվիրակությանը ներկայացվել է հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը։
14:55 • 03.11.21ԱՄՆ-ն Օմանի ծոցում հարձակվել է լցանավի վրա՝ փորձելով գողանալ իրանական նավթը. Թեհրանը խոստացել է հրապարակել կատարվածի տեսագրությունըԱմերիկացի զինվորները փորձել են արգելափակել նավը ծոցի ջրային տարածքում, սակայն նրանց խանգարել են Իրանի ռազմածովային ուժերը։
14:32 • 03.11.21Վիվա-ՄՏՍ-ի «+Chat» ծառայությունը՝ 300 դրամ՝ նախկին 500 դրամի փոխարենԾառայությունը կանխավճարային բաժանորդների համար հասանելի է սակագնային պլանի փաթեթների գործողության 30 օր ժամկետի ընթացքում, իսկ հետվճարայինների համար՝ մինչև ընթացիկ ամսվա ավարտը:
14:23 • 03.11.21Պեսկովն արձագանքել է Բայդենի՝ «ՌԴ-ում այրվող տունդրայի» մասին հայտարարությանը՝ հիշեցնելով` ինչ է այրվում ԱՄՆ-ումՏունդրան իսկապես այրվում է, բայց անտառներ են այրվում նաև Կալիֆոռնիայում, Թուրքիայում և աշխարհի այլ մասերում: Կլիմայի փոփոխությունն է, որին բախվում են բոլորը: Այս մասին նոյեմբերի 3-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
14:21 • 03.11.21Եթե մեկ ժամից պատասխան չտան, թե Փաշինյանի հետ հանդիպումը երբ կլինի, կդիմենք գործողությունների․ անհետ կորած զինծառայողների ծնողները սպասում են փոխոստիկանապետի պատասխանին (տեսանյութ)Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ փորձելով բացել ճանապարհը: «Եթե փողոցը փակեցիք, հարցի լուծու՞մ է լինելու»,-ակցիա իրականացնող քաղաքացիներին դիմելով՝ ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
13:55 • 03.11.21Խոշոր ավտովթար Երևանում. բեռնատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. shamshyan.com2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
13:28 • 03.11.21Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 1-ը սահմանվում է կարանտինԽորհրդակցությանը մասնակցել են առողջապահության նախարարը, պաշտոնատար այլ անձինք։
13:15 • 03.11.2148 000 դոլար. ԱՄՆ կոնգրեսականը 20 անգամ տուգանվել է Ներկայացուցիչների պալատում դիմակ չկրելու համարԴիմակ չկրելու համար Գրինը տուգանվել է 20 անգամ։ Մայիսին նախնական նախազգուշացում ստանալուց հետո Գրինը տուգանվել է 500 դոլարով իր առաջին խախտման համար և 2500 դոլարով յուրաքանչյուր հաջորդ խախտման համար, ինչը համապատասխանում է Ներկայացուցիչների պալատի կանոններին:
13:06 • 03.11.21Քաբուլում իրականացված ահաբեկչության ժամանակ զոհվել է թալիբների զորապետերից մեկը. AFP«Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի ղեկավարներից մեկը՝ Համդուլլա Մոխլիսը, նոյեմբերի 2-ին զոհվել է Քաբուլում Մուհամադ Դաուդ Խանի անվան զինվորական հոսպիտալի մերձակայքում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով:
12:50 • 03.11.216,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի արևելքում6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Ինդոնեզիայի արևելյան մասում գտնվող Բանդա ծովի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանյան մասնաճյուղը:
12:48 • 03.11.21Համացանցում հայտնվել է Բասաևի հանցախմբի՝ հոգեբուժարանից փախած անդամի ձերբակալության տեսանյութըՀամացանցում հրապարակվել է Շամիլ Բասաևի հանցախմբի անդամ Մագոմեդ Ալխանովի ձերբակալության տեսանյութը, որը մեկ շաբաթ առաջ փախել էր Աստրախանի հոգեբուժարանից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
12:20 • 03.11.21Politico-ն հրապարակել է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումները ներկայացնող արբանյակային լուսանկարներPolitico-ն հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնք իբր հաստատում են վերջին տեղեկություններն առ այն, որ Ռուսաստանը կրկին զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։
11:43 • 03.11.21Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ-ն սահմանի մոտ 90 000-անոց զորք է տեղակայելՈւկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի սկզբի դրությամբ ուկրաինական սահմանների մոտ և ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված է մոտ 90 000 ռուս զինծառայող, գրում է pravda.com.ua-ն։
11:25 • 03.11.21Շվեդիայում 2 մարդ է զոհվել ABBA խմբի պատվին կազմակերպված համերգի ժամանակ«80 տարեկան տղամարդն ընկել է յոթերորդ հարկից»,-հաղորդել է Aftonbladet շվեդական թերթը: Ընկնողը տեղում զոհվել Է, ևս մեկ մարդ ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում: Նաև տուժել է մի կին:
11:17 • 03.11.21Ռուս խաղաղապահները մեկ ամսում ապահովել են մոտ 1000 տարանցիկ մեքենաների և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը ԼՂ. ՌԴ ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ ամսվա ընթացքում շուրջօրյա ապահովել են Լաչինի միջանցքով շուրջ 1000 միավոր տարանցիկ ավտոմոբիլային տրանսպորտի և ավելի քան 6800 մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
