Իրադարձային
-ից
-ը
13:22 • 26.08.21Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախելԱդրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:
13:14 • 26.08.21Վաշինգտոնի նահանգում չորս մարդ է զոհվել հրաձգության և հրկիզումների հետևանքովԱռնվազն չորս մարդ Է զոհվել և մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության և հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետևանքով:
12:59 • 26.08.2144-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:
12:54 • 26.08.21Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։
12:52 • 26.08.21Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարՄեկ այլ հրամանագրով վերջինս ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
12:31 • 26.08.21Իրանի նախագահն անցկացրել է երկրի նորակազմ կառավարության առաջին նիստըՆիստի ընթացքում հայտարարվել է ազգային կառավարության ղեավարության հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել բոլոր նախարարները:
12:23 • 26.08.21Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը․ ՄԻՊԱդրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
12:10 • 26.08.21Մեգանն ու Հարին իրենց սկանդալային հարցազրույցում բացահայտել են, թե թագավորական ընտանիքի որ անդամն է մեկնաբանություն արել իրենց որդու մաշկի հնարավոր գույնի մասինԻնչպես հայտնում է Daily Mail-ը, զույգի կենսագրության նոր թողարկված հատվածում նշվում է, որ վերջիններս կիսվել են այդ տեղեկությամբ ամերիկացի հաղորդավարուհու հետ:
11:53 • 26.08.21Թալիբները կարծում են, որ Արևմուտքն Աֆղանստանից տանում է երկրի արժեքավոր մարդկանցԻնչպես օգոստոսի 25-ին ավելի վաղ հայտնել են Սպիտակ տանը, ամբողջությամբ վերցված օգոստոսի 14-ից ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել Է ավելի քան 82 հազար մարդ, նրանցից սոսկ 4,5 հազարն են ամերիկացիներ և նրանց ընտանիքների անդամներ:
11:33 • 26.08.21Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումըՀայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
11:32 • 26.08.21Երևանում բախվել են Mercedes-ը, Hyundai Sonata-ն, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը. կա վիրավոր․ shamshyan.comԱյսօր՝ օգոստոսի 26ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա 59 շենքի դիմաց բախվել են Mercedes, Hyundai Sonata, թիվ 18 երթուղին սպասարկող Bogdan ավտոբուսն ու թիվ 23 երթո
11:31 • 26.08.21«Արևմուտք-2021» զորավարժություններին հարվածային մարտական ռոբոտներ կներգրավվեն. ՇոյգուԶինվորականները սեպտեմբերին կայանալիք «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների ժամանակ կգործարկեն մարտական ռոբոտատեխնիկական համալիրները:
11:05 • 26.08.21Ռուսաստանը և Թուրքիան ծրագրեր են իրականացնում ցամաքային զորքերի համար ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում««Ռոսօբորոնէքսպորտը» մի շարք հեռանկարային նախագծեր է վարում թուրք գործընկերների հետ ցամաքային զորքերի համար տեխնիկայի մշակման ոլորտում, այդ թվում՝ ելնելով երրորդ երկրների շահերից»,- ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
10:53 • 26.08.21Մարտակերտի բնակարաններից մեկում ադրբեջանցի զինծառայող է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է․ ԱՀ դատախազություն (տեսանյութ)Ջ․Բաբաևը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն։ Սույն դեպքի հանգամանքների վերաբերյալ առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
10:50 • 26.08.21Ռուս խաղաղապահներն առաջին անգամ արտագնա բուժընդունելություն են կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հեռավոր գյուղերում. ՌԴ ՊՆՎանք գյուղի շրջանային հիվանդանոցում քաղաքացիների ընդունման շարժական կետ է բացվել, որտեղ նաև «թեժ գիծ» է գործում անհետ կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքման, հումանիտար օգնության տրամադրման և այլ խնդիրների հարցում աջակցության համար:
