Իրադարձային
-ից
-ը
13:21 • 13.08.21Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքված 1571 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր (տեսանյութ)Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման ․․․
13:13 • 13.08.21«Թալիբան»-ի ներկայացուցիչը բացատրել է Աֆղանստանի քաղաքների արագ նվաճումըԱֆղանստանի մի շարք խոշոր քաղաքների արագ անցումը «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո վկայում է երկրի ժողովրդի շրջանում նրան աջակցելու մասին:Այդ մասին հայտարարել է խմբավորման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը:
13:01 • 13.08.21Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի միջև շարունակվում է համատեղ վարժանքների պլանավորման վերջին համաժողովըՆշվում է, որ «Երեք եղբայր - 2021» միջազգային վարժանքը նպատակ ունի նպաստելու խաղաղ և պատերազմական գործողությունների ժամանակ բարեկամ և գործընկեր երկրների զինծառայողների պատրաստման համար համապատասխան միջավայրի ստեղծմանը, ինչպես նաև գիտելիքների և փորձի փոխանակմանը:
12:57 • 13.08.21Անկարայում անկարգություններ են. սիրիացիների վրա հարձակումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան (տեսանյութեր)Թուրքական իշխանությունները ձերբակալել են 76 մարդու՝ Անկարայի՝ մեծ թվով սիրիական բնակչություն ունեցող թաղամասի վրա կատարված զանգվածային հարձակման առնչությամբ, ինչի մասին հայտարարել է Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:
12:53 • 13.08.21Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվելԱրցախում օգոստոսի 13ի ժամը 11։00ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության երկու նոր դեպքեր, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Մեկ օրում կատարվել է 32 թեստավո
12:34 • 13.08.21Արգենտինայի նախագահի որդին հրաժարվել է սեռից (լուսանկարներ)Բացի այդ, քաղաքական գործչի որդին նոր անուն է ստացել՝ Տանի: Անցյալ ամառ նախագահի որդին հայտարարել էր, որ իրեն համարում է ոչ բինարային անձնավորություն: Նա զբաղվում է քոսփլեյով և բացահայտ աջակցում է ԼԳԲՏ համայնքին:
12:17 • 13.08.21COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 205,4 միլիոնը. WorldometerCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 205 423 988: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 334 773 մարդ:
12:15 • 13.08.21Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Mitsubishi-ն, BMW-ն էլ բախվել է ծառին, հետո` կայանված ավտոմեքենաներին․ կան վիրավորներ․ shamshyan.comԸստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը
12:12 • 13.08.21Լեզվի կոմիտեն հավանության է արժանացրել Ոստիկանության մեքենաների արտաքին ձևավորման փոփոխված տարբերակը (տեսանյութ)Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտումների մասին (տեսանյութ)
12:11 • 13.08.21«Թալիբան»-ը հայտարարել է Աֆղանստանում ևս 5 նահանգի գրավման մասինԽոսքը Հերաթ, Բադղիս, Գոր, Հելմանդ և Կանդահար նահանգների մասին է: Միևնույն ժամանակ, Աֆղանստանի կառավարությունը չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
12:02 • 13.08.21Մի-8-ի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին 2-ական միլիոն ռուբլի կվճարենԱպահովագրական ընկերությունը Կամչատկայում աղետի ենթարկված Մի-8 ուղղաթիռի զոհված ուղևորների և օդաչուների ընտանիքներին, ինչպես նաև տուժած ուղևորներին երկուական միլիոն ռուբլի կվճարի:
11:51 • 13.08.21Երիտասարդությունը ոչ թե տարիք է, այլ հոգեվիճակ. Մարդու իրավունքների պաշտպանը Երիտասարդության օրվա առիթով մրցանակ է հանձնել Կապանի թիվ 3 հատուկ դպրոցինՕգոստոսի 12-ին՝ Երիտասարդության միջազգային օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյանի տնօրեն Ծովինար...
11:51 • 13.08.21Թբիլիսիում ժայռի մի մասը փլուզվել է. մոտակա շենքի բնակիչները տարհանվել ենԻնչպես հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, մասնագետները կուսումնասիրեն Լորտկիպանիձե փողոցի ժայռը, որից հետո կսկսվեն ամրացման աշխատանքները: Ժայռի փլուզումը տեղի է ունեցել շինարարական աշխատանքների պատճառով, այժմ դրանք ամբողջությամբ դադարեցվել են:
11:39 • 13.08.21ՌԴ ՆԳՆ-ն ադրբեջանցի նախկին դեսպանին 50 տարով արգելել է մուտք գործել ՌուսաստանՌուսական գերատեսչությունը զգուշացրել է, որ օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք կոչ են անում քայքայիչ գործողություններ ձեռնարկել Ռուսաստանի, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ, թույլ չեն տա մուտք գործել երկիր:
11:12 • 13.08.21Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 27-ի (լուսանկարներ)Օգոստոսի 11-ին հորդառատ անձրևները հեղեղումների և սելավների պատճառ են դարձել երկրի հյուսիսարևելյան մի քանի նահանգներում: Քաղաքի փողոցներում ցեխային առվակներ են գոյացել: Վնասվել են շենքերը, մեքենաները և ենթակառուցվածքները:
