Իրադարձային
-ից
-ը
18:38 • 10.09.21Ավելի արդյունավետ է. վրացի քաղաքական գործիչը նախընտրական գովազդը տեղադրել է Pornhub-ումՎրացի քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իր նախընտրական գովազդը տեղադրել է հայտնի Pornhub պոռնո կայքում: Համապատասխան լուսանկարը հայտնվել է Facebook-ում:
17:57 • 10.09.21ՊՆ-ում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայովՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները» թեմայով։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն:
17:52 • 10.09.21Պահեստազորայինները մեկնել են մարտական հերթապահության. ՊՆՀրամանատարները զինծառայողներին հորդորել են լինել զգոն և պատասխանատու
17:36 • 10.09.21ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Նոր Նորք վարչական շրջանի հանրային տրանսպորտում արձանագրել է 5 խախտումՎերահսկողությանը և վարչարարությանը զուգահեռ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաև հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ բացատրական աշխատանքներ են իրականացրել։
17:33 • 10.09.21ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցությունՍեպտեմբերի 10-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։
17:21 • 10.09.21«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:
17:12 • 10.09.21Արցախի ՄԻՊ-ը Երևանում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, քննարկվել են տեղահանված անձանց կարգավիճակին վերաբերող հարցերՊայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն համագործակցել Արցախի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և դրանք միջազգային հարթակներում բարձրաձայնելու հետագա նախաձեռնությունների շուրջ։
17:01 • 10.09.21Բրիտանական միապետական ընտանիքն ու թագուհին աջակցում են Black Lives Matter շարժմանըՄեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհին և թագավորական ընտանիքը Black Lives Matter շարժման կողմնակիցներ են:
15:58 • 10.09.21Զոլաքարի 25-ամյա բնակիչը «OPEL» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել գյուղի ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել. վարորդի մայրը մահացել է. ՔԿՆշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և դիակի դատաբժշկական փորձաքննություն:
15:54 • 10.09.21Թալիբները հերքել են լուրը, որ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությունը սեպտեմբերի 11-ին էԼուրերը, ըստ որոնց՝ Աֆղանստանի նոր կառավարության երդմնակալությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ տեղի ունեցած ահաբեկչությունների 20-ամյա տարելիցի օրը, չեն համապատասխանում իրականությանը:
15:43 • 10.09.21Արայիկ Հարությունյանը հանձնարարել է հստակեցնել Արցախի պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ընթացակարգը՝ բացառելով ոչ արդար որոշումներըԿատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել վերոնշյալ հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սամվել Շահրամանյանը։
15:22 • 10.09.21Կրեմլը «ցավով» է ընդունում Զելենսկիի խոսքը Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի մասին. ՊեսկովԿրեմլում «ցավով» են ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լիամասշտաբ պատերազմի հավանականության մասին:
15:20 • 10.09.21Արմավիրի մարզի գյուղերից մեկում հրդեհ է բռնկվելԴեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
15:00 • 10.09.21Արարատի մարզում մի շարք «սգո սրահներ» շահագործվում են օրենսդրության պահանջների խախտմամբ. մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետինՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։
14:55 • 10.09.21ՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի մշտական ներկայացուցիչը կոչ Է արել չճանաչել Քաբուլի իշխանությունըՄԱԿ-ին առընթեր Աֆղանստանի մշտական ներկայացուցիչ Գուլամ Իսակձայը միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում կոչ Է արել՝ չճանաչել Քաբուլի որեւԷ իշխանություն, մինչև որ այն լիովին ներառական չլինի:
