Իրադարձային
-ից
-ը
17:49 • 05.08.21Բաքուն դեռևս հայտ չի ներկայացրել ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով միանալու համար. ՌԴ ԱԳՆՌԴ հույս ունի, որ «հավասարազոր և կառուցողական համագործակցության զարգացումն այլ պետությունների և միջազգային կառույցների հետ կնպաստի վստահության մեծացմանն ու անվտանգության ամրապնդմանը այն տարածքում, որն ընդգրկված է ՀԱՊԿ պատասխանատվության դաշտում»:
17:17 • 05.08.21Ուկրաինան կալանք է դրել 13 ռուսական ինքնաթիռի վրաՆշվում է, որ ռուսական ընկերությունը կանոնավոր չվերթներ է իրականացնում Ղրիմի տարածք՝ խախտելով թերակղզի մուտք գործելու ուկրաինական կանոնները: Կիևը նման գործողություններն անվանում է միջազգային իրավունքի խախտում և Ուկրաինայի ինքնիշխանության խաթարում:
17:11 • 05.08.21Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակըՄիևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ
16:48 • 05.08.21«Չափազանց մեծ սխալ էր». միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ մանկապիղծ Էփշտեյնի հետ հանդիպումները «մեծ սխալ են եղել» (տեսանյութ)Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մանկապիղծ Ջեֆրի Էփշտեյնի հետ հանդիպելը մեծ սխալ է եղել: Նա մանրամասնել է, որ մի քանի անգամ ճաշել է այժմ հանգուցյալ Էփշտեյնի հետ:
16:38 • 05.08.212023 թվականին Պարեկային ծառայությունը կգործարկվի Հայաստանի ամբողջ տարածքում2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, մեջբերում է «Արմենպրես»-ը:
16:30 • 05.08.21UCOM ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուստաալիքՕգոստոսի 20-ից Ucom ընկերությունն առաջինը Հայաստանում կսկսի հեռարձակել 4K որակի «Love Nature» հեռուաստաալիքը, որին հասանելիություն կստանան Ucom հեռուստատեսային ծառայության բոլոր բաժանորդները՝ իրենց դիմումի համաձայն:
16:26 • 05.08.21Ադրբեջանն ու Թուրքիան մարտավարական հատուկ վարժանքներ են անցկացրել Նախիջևանում«2021 ուսումնական տարվա համար Նախիջևանի կայազորի զորքերի համակարգման ծրագրի» համաձայն` մարտավարական և հատուկ զորավարժությունների թեման էր շենքում թաքնված և սադրիչ դիվերսիայի նախապատրաստվող պայմանական թշնամու խմբի վնասազերծումը:
16:19 • 05.08.21Լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են՝ որպես ԱԺ-ում անվտանգության կանոնների մաս․ մինչև դրանց ընդունումը լրագրողների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել․ ՄԻՊՓոխարենը՝ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները:
16:17 • 05.08.21Իրանի նավահանգիստներից մեկում հրդեհի հետևանքով 5 առևտրային նավ է այրվելՕգոստոսի 5-ի առավոտյան հրդեհի հետևանքով հինգ առևտրային նավ է այրվել Իրանի Գանևե նավահանգստում (Բուշերի հարավային նավահանգիստ), տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Գոլամռըզա Մեհրջային:
16:08 • 05.08.21Մոլորակի յուրաքանչյուր 40-րդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով. ՏԱՍՍԱշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետևում Է իշխանությունների, փորձագետների և զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
15:14 • 05.08.21Մեքսիկայում ապօրինի ցլամարտի ժամանակ կատաղած ցուլը հարձակվել է հանդիսատեսի վրա. կան վիրավորներ (տեսանյութեր)Նշվում է, որ ցուլը մի կնոջ ոտնատակ է տվել, մի քանիսին էլ պոզահարել է: Քաղաքի իշխանությունները դեպքի առնչությամբ հետաքննություն են սկսել:
15:02 • 05.08.21Անելու եմ ամեն ինչ, որպեսզի բուհի մթնոլորտը փոխվի. ԵՊՀ ռեկտորի նոր ժ/պԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ-ն:
15:01 • 05.08.21ԱՄՆ-ն մտադիր է Թայվանին 750 մլն դոլար արժողությամբ ինքնագնաց հաուբիցներ վաճառելԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 750 մլն արժողությամբ 40 միավոր 155-միլիմետրանոց M109A6 ինքնագնաց հաուբիցային հրետանային համակարգ վաճառելուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
14:40 • 05.08.21Հունաստանում անտառային հրդեհները մոտեցել են Օլիմպիական խաղերի «ծննդավայրին». կրակով շրջապատված վանականները հրաժարվել են լքել վանքը. The GuardianՀունական Էվիա կղզում մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 150 տուն: Կրակ շրջապատել է վանքն ու տասնյակ գյուղեր, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ Սուրբ Դավիթ վանքի երեք վանականներ հրաժարվել են հեռանալ, սակայն մոտակա գյուղերից բոլորը տարհանվել են:
14:12 • 05.08.21Ինդոնեզիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:06-ին: Էպիկենտրոնը գտնվել է Լարանտուկայի շրջանից 62 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Օջախն ընկած է եղել 540 կիլոմետր խորության վրա:
