Իրադարձային
-ից
-ը
16:39 • 26.08.21«Թալիբանը» և Հյուսիսային դաշինքը համաձայնության են եկել չհարձակվելու միմյանց վրա«Թալիբան» արմատական շարժումը և Հյուսիսային դաշինքը (Աֆղանստանի փրկության միացյալ ճակատը) համաձայնության են եկել ձեռնպահ մնալու ռազմական գործողություններից և հարձակումներ չկատարելու միմյանց վրա:
16:05 • 26.08.21Որոտան, Դավիթ Բեկ գյուղերի կողմից ճանապարհները շարունակում են երկկողմանի փակ մնալ, իսկ այլընտրանքային ճանապարհի համար ամենագնաց մեքենաներ են պետք, անմխիթար վիճակում է. Բարձրավանի գյուղապետԱվագյանը նշեց, որ երեկ արգելափակված մեքենաների համար ռուսների միջամտությամբ ճանապարհը բացել են, որից հետո կրկին փակել։ «Ադրբեջանցիների հետ այս պահին բանակցում են մեր սահմանապահները և ռուսները»։
15:58 • 26.08.21Հնդկաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան համատեղ զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսումՀնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի և ԱՄՆ-ի ռազմածվային ուժերի նավերն օգոստոսի 26-ին սկսել են «Մալաբար» բազմակողմանի զորավարժությունները Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում:
15:36 • 26.08.21Ռիո դե Ժանեյրոյում երկու ֆրանսիացի բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի վրաԲրազիլիայի իշխանությունները ձերբակալել են երկու ֆրանսիացիների, որոնք առանց թույլտվության բարձրացել են Ամենափրկիչ Հիսուսի արձանի ամենաբարձր կետը:
15:06 • 26.08.21Գերմանիայում ընձառյուծը հարձակվել է նկարահանումների մասնակցող մոդելի վրաԿինը, որին ներկայացնում են որպես կենդանիների սիրահար և ֆոտոմոդել, լուրջ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում:
14:34 • 26.08.21Երևանում 54-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից ընկել է և տեղում մահացել. Shamshyan.comՎ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար ընկել է
14:29 • 26.08.21Ադրբեջանի լեռնային շրջաններից մեկում հրդեհ է բռնկվելԱդրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Գաբալինի շրջանի Սոլգուջա գյուղից ոչ հեռու ընկած բարդ ռելիեֆային, լեռնային տեղանքում բռնկված հրդեհի մասին:
13:38 • 26.08.21«Հաջողություն եմ մաղթում այս պատասխանատու և հիանալի առաքելության ընթացքում». Ժոնաթան Լաքոթը ներկայացրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՀայաստանում Ֆրանսիայի գործող դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի 25-ի պաշտոնական հրամանագրով դեսպանի պաշտոնում նշանակվել է Անն Լույոն:
13:22 • 26.08.21Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Մարտակերտում ձերբակալված շարքային զինծառայող Ջամիլ Բաբաևը հոգեբուժարանից է փախելԱդրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են բանակի շարքային զինվոր Բաբաև Ջամիլ Նագիթ օղլուի՝ հայկական կողմում հայտնվելու փաստը:
13:14 • 26.08.21Վաշինգտոնի նահանգում չորս մարդ է զոհվել հրաձգության և հրկիզումների հետևանքովԱռնվազն չորս մարդ Է զոհվել և մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության և հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետևանքով:
12:59 • 26.08.2144-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:
12:54 • 26.08.21Թուրքիան ի վիճակի չէ հաղթահարել Սիրիայից կամ Աֆղանստանից միգրացիայի լրացուցիչ բեռը. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Աֆղանստանից իր զինվորական ուժերը ետ է վերադարձնում։
12:52 • 26.08.21Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարՄեկ այլ հրամանագրով վերջինս ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
12:31 • 26.08.21Իրանի նախագահն անցկացրել է երկրի նորակազմ կառավարության առաջին նիստըՆիստի ընթացքում հայտարարվել է ազգային կառավարության ղեավարության հռչակագրի ընդունման մասին, որը պարտավորվում են ստորագրել բոլոր նախարարները:
12:23 • 26.08.21Ադրբեջանցի զինծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը․ ՄԻՊԱդրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
