Իրադարձային
-ից
-ը
10:37 • 21.07.21Ավստրալիայում մոտ 13 մլն մարդ՝ բնակչության գրեթե կեսը, մեկուսացման մեջ է կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառովՀարավային Ավստրալիա նահանգը, որտեղ բնակվում է 1,7 միլիոն մարդ, միացել է Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներին։
10:14 • 21.07.21Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձը ատրճանակով թալանել է 70-ամյա ամուսիններին․ կա վիրավոր․shamshyan.comՏեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կողոպտիչը տուն է մտել դիմակավորված, և ամուսիններից գումարը ստանալուց հետո մեկ կրակոց է արձակել Մեքս Ա․-ի վրա, ով հրազենային վնասվածք ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն
10:12 • 21.07.21Ջրհեղեղներ Չինաստանի կենտրոնում. հազարավոր մարդիկ տարհանվել են, ամբարտակի վրա 20 մետրանոց ճեղք է առաջացել, կա փլուզման վտանգ (տեսանյութ)Հենան նահանգը, որտեղ բնակվում է 94 միլիոն մարդ, անսովոր անձրևոտ եղանակային պայմաններում է գտնվում։ Տարհանված 10 հազար բնակիչներից բացի, Չժանչժոու քաղաքում ջրհեղեղի հետևանքով մահացել է 12 մարդ։
09:52 • 21.07.21Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել այն մասին, որ դա անընդունելի է․ սենատոր Ռոբերտ ՄենենդեսՌոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քերըն Դոնֆրայդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ իր մտահոգությունն է բարձրացրել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու որոշման առնչությամբ
09:20 • 21.07.21Ռուսաստանն ու Ադրբեջանն աշխատում են Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսելու շուրջ. ՊուտինՊուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն աշխատանքներ են տանում Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի...
06:53 • 21.07.21Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով
04:25 • 21.07.21Ամերիկյան օդուժը Բայդենի նախագահության օրոք առաջին անգամ Սոմալիում ավիահարված է հասցրել «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման դիրքերին«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է 2004 թ., իսկ 2008 թ-ից վերջինի գրոհայինները պարբերաբար ահաբեկչություններ են իրականացնում
03:47 • 21.07.21Բայդենի օգնականը Տիխանովսկայային ասել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների տեսքով շարունակելու է պատասխանատվության ենթարկել Բելառուսի իշխանություններին«Սալիվանը ամերիկյան ժողովրդի աջակցությունն է փոխանցել Բելառուսին և ընդգծել իրենց հարգանքը ընդդիմության համարձակության և վճռականության հանդեպ»
02:59 • 21.07.21Լավրովը Էրդողանի՝ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցից հետո հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտգործնախարարի հետՌուսական կողմը շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա ապակայունացման և կիպրական խնդրի կարգավորման հարցում հավելյալ խոչընդոտների առաջացման
02:34 • 21.07.21Ուկրաինայում պատրաստվում են պատժամիջոցներ սահմանել 6 հեռուստաալիքի նկատմամբ, որոնց եթերում ռուսերենով ֆիլմեր և սերիալներ են հեռարձակվելԴա դիտարկվել է որպես պետական լեզվի մասին նոր օրենքի կարգավորումների խախտում
01:58 • 21.07.21Չինաստանի Չժանչժոու քաղաքի մետրոպոլիտենի թունելն առատ տեղումների պատճառով հեղեղվել է. 12 մարդ է մահացել, կա 5 վիրավորՎերջին օրերին Հենյան նահանգի կենտրոնական և արևմտյան շրջաններում 50-90 մմ անձրև է տեղացել, իսկ կենրոն համարվող Չժանչժոու քաղաքում տեղումների քանակը հասել է մինչև 329 մմ-ի
01:45 • 21.07.21ԱՄՆ-ը և Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման հարցում. պայմանը՝ Բեռլինի կողմից Կիևին էներգետիկ ոլորտում աջակցություն ցուցաբերելն է. The Wall Street JournalՀաղորդվում է, որ ամերիկյան վարչակազմը ետ է կանգնել գազամուղի կառուցմանը դիմադրելու դիրքորոշումից, իսկ Գերմանիան իր հերթին պարտավորություն է ստանձնելու աջակցել Ուկրաինային էներգետիկ նախագծերի և դիվանագիտական ոլորտներում
00:33 • 21.07.21Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները, և այդ քայլերը պետք է դիտել միասնական դիտավորության մեջ. ԹաթոյանԴա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում
00:15 • 21.07.21Ավտոտնակի մեջ մխրճված «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը խմածության 1-ին աստիճանի պատճառով 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից. Shamshyan.comՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

