Իրադարձային
-ից
-ը
14:46 • 28.07.21Պոլինեզիա Մակրոնի կատարած այցի լուսանկարները համացանցում մեմերի առիթ են դարձել (լուսանկարներ, տեսանյութ)Պոլինեզիայի բնակիչների հետ հանդիպումից արված լուսանկարները չեն վրիպել սոցցանցերի օգտատերերի աչքից և դրանք մեծ տարածում են գտել․ շատ օգտատերեր «Ֆոտոշոփ» ծրագրի միջոցով նախագահին ոտքից գլուխ «պատել են» ծաղկեփնջերով՝ նրան համեմատելով մի շարք կերպարների և առարկաների հետ։
14:30 • 28.07.21Ինդոնեզիայում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը. արտանետված մոխրի սյան բարձրությունը հասել է 4500 մետրիԻնդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում ակտիվացել է Սինաբունգ հրաբուխը, որից 4500 մետր բարձրությամբ մոխիր է ժայթքել: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի երկրաբանական ռիսկերի նվազման և հրաբխագիտության կենտրոնի ներակայացուցչին:
14:20 • 28.07.21Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է, Գեղարքունիքի հատվածում 13։00-ի դրությամբ իրադրությունը կայուն է․ ՀՀ ՊՆՃշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։
14:13 • 28.07.212021-ին Միջերկրական ծովում նավաբեկության հետևանքով ռեկորդային թվով փախստականներ են զոհվել. The GuardianՆախնական տվյալներով՝ նավակը, որը մարդկանց տեղափոխում էր հիմնականում Նիգերիայից, Գանայից և Գամբիայից, քամու պատճառով շրջվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 100 կմ արևելք ընկած շրջանում։ Փախստականների միջազգային կազմակերպության իտալացի ներկայացուցիչ Ֆլավիո Դի Ջակոմոն․․․
14:10 • 28.07.21Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՀանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր:
14:06 • 28.07.21Ռուս խաղաղապահներն ամեն օր ավելի քան 30 պայթյունավտանգ առարկա են ոչնչացնում Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆՌԴ Պն-ից հայտնել են, որ այսօր զորավարժարաններից մեկում պայթյունավտանգ առարկաների ոչնչացում է տեղի ունենում:
13:58 • 28.07.21Փհենյանն ու Սեուլը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիսՀարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընը գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ համաձայնության են գալիս, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը և հավելում, որ նրանք, մասնավորապես, վերաբացում են սահմանային կապի գրասենյակը։
13:56 • 28.07.21Հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհված զինծառայողը Չինչին գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակիցԽորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։
13:55 • 28.07.21«Ռուսաստանն ահաբեկչության դեմ պայքարում կաջակցի մահմեդական երկրներին». Պուտին«Կցանկանայի ընդգծել, որ մեր գործընկերները տարածաշրջանային ճգնաժամերի և սոցիալական սուր խնդիրների հաղթահարման, ահաբեկչության և ծայրահեղականության բոլոր դրսևորումներին հակազդելու ջանքերի հարցում կարող են լիովին ապավինել Ռուսաստանի Դաշնության աջակցությանը», - ասված է․․․
13:38 • 28.07.21«ՌԴ-ն անհատույց սպառազինություն և տեխնիկա կտրամադրի Տաջիկստանին». Շոյգու«Շարունակում ենք որակավորված տաջիկ զինվորականների վերապատրաստումը: Պատրաստում ենք նրանց ինչպես մեր ռազմական բուհերում, այնպես էլ 201-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում»,- հավելել է նախարարը:
12:47 • 28.07.21Աֆղանստանի բանակը վերջին 1 օրում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալներիՆշվում է, որ Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերի ստորաբաժանումները հաջող գործողություններ են իրականացրել Քանդահար, Զաբուլ, Գերատ, Ջաուզջան և Գիլմենդ նահանգներում: Նրանք հայտնաբերել և վնասազերծել են գրոհայինների կողմից տեղադրված 32 ինքնաշեն պայթուցիկ սարքեր։
12:43 • 28.07.21Ռազմական փորձագետը հայտնել է, թե Ռուսաստանն ինչպես կարող է պաշտպանել Դոնբասը թուրքական անօդաչուներիցՌուսական «Национальная оборона» («Ազգային պաշտպանություն») ամսագրի գլխավոր խմբագիր և Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն Իգոր Կորոտչենկոն նշել է, թե ինչպես Ռուսաստանը կարող է պաշտպանել Դոնբասն Ուկրաինայի կողմից թուրքական անօդաչուներն օգտագործելուց:
12:39 • 28.07.21Ֆրանսիան մտահոգված է Հայաստանի սահմանային անվտանգության համար. Ժոնաթան ԼաքոտԴեսպանը նշել է, որ այս իրադարձությունները առաջացնում են ֆրանսիայի անհանգստությունը, քանի որ դրանով հրադադարը խախտվում է, ինչի հետևանքով Հայաստանի սահմանների անվտանգային վիճակի վատթարացում է գրանցվում:
12:34 • 28.07.21Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հետ համատեղ բանակ ստեղծելու մտադրության մասին«Չնայած այս ամենին` մեր գաղափարը մեկ ազգ, երկու պետությունն է: Եվ այդպես կլինի միշտ: Այդ հարցով բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են եղել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:17 • 28.07.21«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. յուրաքանչյուր կողմ պետք է պահի իր խոսքը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի և ասիական երկրների միջև: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը: Միջանցքը պետք է բացվի», - ասել է Շենթոփը:
