Իրադարձային
-ից
-ը
19:37 • 17.02.26Հրդեհ է բռնկվել Աքորի բնակավայրի մոտակայքում․ այրվել է խոտածածկույթԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. տեղանքի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
19:09 • 17.02.26Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
18:56 • 17.02.26Քարաթափում է տեղի ունեցել․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՏեղեկությունը փոխանցում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից։
18:54 • 17.02.26Առողջապահության նախարարությունից պարզաբանում են՝ ինչու է ուշանում պոլիկլինիկաներում բուժաշխատողների աշխատավարձըՀաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու համար բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար:
17:14 • 17.02.26Լենինգրադի մարզում պայթյnւնի հետևանքով փլուզվել է ռազմական ոստիկանության շենքըՊահպանվում է շենքի հետագա փլուզման վտանգը։
17:12 • 17.02.26Իդրամի, Մեդիամաքսի և «Հայորդի» հիմնադրամի նախաձեռնությունը՝ Գիրք նվիրելու տոնին ընդառաջ (լուսանկարներ)Իդրամի տրամադրած օժանդակության շնորհիվ Մեդիամաքսը «Հայորդի» հիմնադրամին է փոխանցել բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը» գրքի 100 օրինակ՝ շահառուներին նվիրելու համար:
16:51 • 17.02.26Արդյո՞ք Փաշինյանը կաթողիկոս հանելու և նոր կաթողիկոս նշանակելու իրավունք ունի. «Մեր ձևով»-ի հարցումը Վանաձորում (տեսանյութ)«Մեր ձևով» շարժումը տեսանյութ է հրապարակել, որում այս հարցին պատասխանում են վանաձորցի անցորդները։
15:12 • 17.02.26Որպես ռեպարացիա կարող ենք Լեհաստանին տրամադրել «Իվան Սուսանին» օպերայի տեսագրության հղումը. ԶախարովաՄարիա Զախարովան ռեպարացիաների այլընտրանք է առաջարկել:
14:54 • 17.02.26Այն սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունու վթարը տրվել է «Տաշիր» ընկերության կողմից. Դավիթ Ղազինյան«Կարգավորող մարմինը տեղյակ չէ, թե քանի բաժանորդ է հոսանքազրկված եղել Էրեբունու դեպքերի ժամանակ: Պատկերացնել անգամ տեսականորեն չենք կարող, եթե դա մեր օրոք լիներ՝ ինչ էր կատարվելու:
14:24 • 17.02.26ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ ՂազինյանՀԷՑ-ում երկիշխանություն է, և մենք ամեն ինչ գիտենք:
14:07 • 17.02.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կնվազիԵրևան քաղաքում փետրվարի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի գիշերը և առավոտյան հնարավոր է, 19-ին և 22-ի ցերեկը սպասվում է անձրև։
12:55 • 17.02.26Չարենցավան-Արզական ճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել գետի ափին. վարորդը ոչ սթափ է եղելՎթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
12:42 • 17.02.26Չինաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցներում հայտնաբերվել են 30 կգ ռադիոակտիվ ուլունքներԴՄԾ-ն պարզաբանել է, որ երկու փոստային առաքումները հասցեագրված են եղել Սանկտ Պետերբուրգի մի բնակչուհու։
12:37 • 17.02.26Հոյակապ եմ, լավ է, ամեն ինչ լավ է. Միքայել Սրբազանը դուրս գրվեց հիվանդանոցիցՎերաքննիչ դատարանը փետրվարի 6-ին Սրբազանի խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։
12:18 • 17.02.26Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն․ Վարդանյանի ընտանիքՌուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից:
