Իրադարձային
-ից
-ը
10:22 • 26.06.21Բայդենը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների խթանման համար հատուկ բանագնաց է նշանակել«Հատուկ բանագնացը կենսական դեր է ունենալու ամբողջ աշխարհի ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքները խթանելու նպատակով նախագահի հուշագրի իրականացման գործում», - ասվում է հրատարակության մեջ:
09:51 • 26.06.21Մահացել է հեռուստահաղորդավար Գևորգ ԵղիազարյանըՄահացել է հեռուստահաղորդավար, հանդիսավար Գևորգ Եղրազարյանը։ Այս մասին հայտնում է «Հորիզոն» հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը։
09:33 • 26.06.21Թուրքիայում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Բինգյոլ նահանգում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը:
03:02 • 26.06.21Մեքսիկայում թմրանյութերի իրացմամբ զբաղվող երկու խմբավորման բախման հետևանքով առնվազն 35 մարդ է պսանվել2020 թ. ընթացքում Մեքսիկայում 34 500 կանխամտածված սպանություն է կատարվել
02:23 • 26.06.21Իրանը պարտավոր չէ երկարաձգել ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը և պատասխանատվություն է կրում միայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ունեցած պարտավորությունների համար. ԻԻՀ պաշտոնյաԻրանն ու ՄԱԳԱՏԷ-ն այս տարվա մայիսի վերջին համաձայնության էին հասել միջուկային օբյեկտների տեխնիկական վերահսկման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը երեք ամիս երկարաձգելու վերաբերյալ:
01:53 • 26.06.21Բայդենը հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին սպանելու համար Դերեկ Շովինին 22.5 ազատազրկման դատապարտելը համարժեք պատիժ էԱֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը տեղի էր ունեցել 2020 թ. մայիսի 25-ին, երբ ոստիկանը նրան խեղդամահ էր արել գործողության ժամանակ
01:32 • 26.06.21ԱՄՆ Պետքարտուղարության շենքի դիմաց, ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, առաջին անգամ ծիածանագույն դրոշ է բարձրացվելՊետքարտուղարության մամլո ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ դրոշը կախված է մնալու մինչև հունիսի 28-ը
01:12 • 26.06.21Լոռու մարզում տրակտորը խոտ հավաքելիս մոտ 160 մետր գլորվել է դաշտի զառիթափ տեղանքում. վարորդը Ալավերդու ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է. Shamshyan.com32-ամյա Գևորգ Այվազյանը կորցրել է իր վարած «Բելառուս» մակնիշի տրակտորի կառավարումը
00:52 • 26.06.21Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկան Դերեկ Շովինը 22.5 տարվա ազատազրկման է դատապարտվելԴատավորը մեղադրյալին ասել է, որ նրան 10 անգամ ավելի մեծ պատժաչափ է նշանակում, քան ընդունված է նման հանցագործության դեպքում
00:41 • 26.06.21Լուրերը, թե ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԱԾ«Կոչ ենք անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ»
00:31 • 26.06.21ՓՊ-ն դիմում է միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին իրավական օգնություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների մուտքն Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցով. փաստաբան«Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան ու ստանձնել մեր ռազմագերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»
00:15 • 26.06.21Ադրբեջանական կողմը, սպառնալով կրակել միջազգային լրագրողի վրա, նպատակ է ունեցել խոչընդոտել նրա կողմից ՀՀ տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը. ՄԻՊ (լուսանկար)«Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի»
23:44 • 25.06.21Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր սերիական մարդասպանն ավելի քան 40 տարի է՝ պահվում է ստորգետնյա «ապակե խցում» (լուսանկարներ)Ճաղերի հետևում նրա առաջին երեք տարիները համեմատաբար հանգիստ են եղել, սակայն 1977-ին բրիտանացին դաժանորեն խոշտանգել է բանտակիցներից մեկին, հետագա տարիներին՝ ևս երկուսին։ Հասկանալով, որ Մոդսլին վտանգ է ներկայացնում մյուս դատապարտյալների համար․․․
22:52 • 25.06.21Հրդեհ Ծիծեռնակաբերդի այգում․ դեպքի վայրում աշխատում է 5 մարտական հաշվարկՀունիսի 25ին, ժամը 19։44ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի այգում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջփրկարար
21:40 • 25.06.21Գերմանիայում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա․ կա 3 զոհ և 6 վիրավոր (տեսանյութ)Տղամարդն անցորդների վրա հարձակվել է քաղաքի հրապարակներից մեկում։ Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է բոկոտն տղամարդը դանակով հարձակվում անցորդների վրա։ Նշվում է, որ զինված անձը ձերբակալվել է․ նա միայնակ է գործել։
