Իրադարձային
-ից
-ը
09:07 • 06.02.26Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՎարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է՝ անվաշղթաների կրառմամբ։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:24 • 05.02.26Վերին Անտառային փողոցում բшխվել են 2 «Toyota»-ներն ու «Nissan»-ըՎարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
23:09 • 05.02.26Սուրեն Պապիկյանն այցելել է N զորամիավորմանը ենթակա նորակառույց մոդուլային տիպի զորամասԱյցի շրջանակում նախարար Պապիկյանը նորակառույց ճաշարանում ճաշել և զրուցել է զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության պայմանների վերաբերյալ նրանց տպավորություններով։
21:49 • 05.02.26«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրшերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մшհացել էԵրեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն։
20:57 • 05.02.26«Չայնիի» ոլորաններում բшխվել են մարդատար «Գազել»-ը և «Dodge»-ը․ կան վիրшվորներԴեպքի վայրում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ հավաքված քաղաքացիների, իբրև թե վթարային իրավիճակ է ստեղծել։
19:59 • 05.02.26Արմավիրի մարզում բшխվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
19:42 • 05.02.26Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ ենՃանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
18:20 • 05.02.26Ով ասել է, որ «երջանկությունը փողով չես գնի», իսկապես իմացել է, թե ինչի մասին է խոսում․ ՄասկՆշենք, որ Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը կազմել է 852 միլիարդ դոլար։
18:02 • 05.02.26Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերըՆիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը, ինչպես նաև պետական և մարզական մի շարք կառույցների ներկայացուցիչներ։
17:58 • 05.02.26Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին. Մայր ԱթոռՍուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին։
17:44 • 05.02.26Պաշտպանության նախարարի տեղակալն ու ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարը քննարկել են համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցերԴաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։
17:19 • 05.02.26«Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». ահազանգում է Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդինՄադաթ Բաբայանը Մարտակերտի Գետավան գյուղում էր ապրում, 2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի ժամանակ նա գյուղը լքել չէր հասցրել և հետագայում գերեվարվել էր ադրբեջանցիների կողմից:
16:07 • 05.02.26Սամվել Կարապետյանի ներդրմամբ 2017-19 թթ․ հիմնովին նորոգվել է Տաշիրի հրապարակն ու քաղաքային այգին (տեսանյութ)Ստեղծվել է 4 կանաչ գոտի, միջոցառումների անցկացման համար հատուկ հարթակ։
15:14 • 05.02.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՔամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
15:11 • 05.02.26Գեղարքունիքում գյուղացիները փակել են գլխավոր ճանապարհը, բողոքը էկոպարեկների դեմ էԲողոքը կապված է ձկնորսության հետ, քանի որ Կառավարությունն արդեն թույլատրել է որսը, իսկ էկոպարեկները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում գյուղացիների համար։
