Իրադարձային
-ից
-ը
18:33 • 20.01.26Երկրի վրա կեսգիշերին մոտ սկսված մագնիսական փոթորիկը գիշերը հասել է G4.7 մակարդակի․ Լևոն ԱզիզյանՄագնիսական փոթորիկը Երկրի վրա սկսվել է նախորդ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Արեգակից արտանետված պլազմայի հոսքը, առաջացած տարվա ամենահզոր բռնկման հետևանքով, հասել է մեր մոլորակին։
18:00 • 20.01.26Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդՄեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:
17:32 • 20.01.26Կենդանաբանական այգուց հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա տղա՝ պարանոցի հատվածում ստացած վնասվածքներովՀիվանդանոց են ժամանել արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր պարզում են վիրավորի ինքնությունը, ինչպես նաև՝ Երևանի վարչական որ շրջանից են նրան տեղափոխել հիվանդանոց։
16:59 • 20.01.26Սևանի ափին գտնվող շինությունում հայտնաբերվել է տղամարդու մшրմին, կա վիրավnրՖոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 61-ամյա Արտուշ Գ.-ն է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մամիկոն Ա.-ն է։
16:21 • 20.01.26Մխիթար Հայրապետյանը՝ պետական կառավարման ոլորտում արհեստական բանականության 100 առաջնորդների համաշխարհային ցանկում«Սա ոչ թե անհատի, այլ ՀՀ կառավարության՝ արհեստական բանականության զարգացմանն ուղղված քաղաքականությունների ձևավորման և արդյունավետ իրականացման գործում ունեցած ավանդի միջազգային ճանաչումն է։
16:01 • 20.01.26Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սա էլ անձնագիրս. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ)«Հա, ու մի բան էլ, Տարոն Չախոյան, քեզ էլ եմ ուզում տխրեցնել: Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, սա էլ անձնագիրս, բայց շատ չտխրես»,-նշել է նա:
15:34 • 20.01.26Գորիսում սահնակով սահելիս անչափահաս տղաները բախվել են բետոնե արգելապատնեշին. մեկը մшhացել է, բժիշկները պայքարում են մյուսի կյանքի համարԵրեխաները հիվանդանոց են տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով։
15:29 • 20.01.26Ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը. դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է. Փաշինյանը՝ «Զայեդ» մրցանակը ստանալու մասինՀանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4–ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։
15:10 • 20.01.26Եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում է անցկացվելու ՀՀ իշխանություննների ճնշումների պատճառով. Տեր ԵսայիՏեր Եսային նաև ընդգծեց, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում հրավիրելու որոշումը կայացվել է ելնելով այն մտավախությունից, որ իշխանությունը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել դրա անցկացմանը:
15:03 • 20.01.26Արցախցիների համար պետք է հիմնվի առանձին շրջան, թաղամաս, որտեղ կբնակվեն իրենք. ԿարապետյանԿարապետյանը նաև նշել է՝ չունենք շրջան, որտեղ խոսում են Արցախի բարբառով, պահպանում են մշակույթը, պետք է ստեղծել այնպիսի համարժեք, ինչպիսին է իրենց համայնքը իրենց գաղթից 200 տարի հետո, որպեսզի կարողանանք պահել դիմագիծը, որովհետև դա ուժեղ, պայքարող դիմագիծ է ու հաջողության հասնող, քանի որ մի քանի անգամ ցույց է տվել, որ հաջողության հասնող է։
14:54 • 20.01.26«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ պարզ պատճառով, որ օրը նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան. ՀՅԴՀիշեցնենք, որ այսօր ընդունվել է նախագի, որով հունվարի 27-ը կսահմանվի Հանուն հայրենիքի զnհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային:
14:44 • 20.01.26Ճնշման կամ uպառնալիքի միջոցով ուղղորդում են քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը. Մասյացոտնի թեմՏեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։
13:54 • 20.01.26Պաշտպանեք ձեր WhatsApp-ի հաշիվները. ՆԳՆ-ն զգուշացնում է«Տեխնիկական «լեզվով» ասված՝ հանցագործները կարողանում են թիրախավորել բջջային ցանցերի SS7 պրոտոկոլը (շատ պարզ՝ բջջային օպերատորների միջև գործող «փոստային ծառայությունը») և որսալ միջազգային բջջային ընկերությունից ուղարկված SMS հաղորդագրությունները:
13:46 • 20.01.26Արփինե Սարգսյանը ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներինԱրփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ Փրկարար ծառայությունում ցուցաբերած բարձր պատասխանատվության, ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։
13:18 • 20.01.26Արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականին Հայաստանի դեմ հիբրիդային սպшռնալիքների ակտիվացում է կանխատեսումՀայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ։
