Իրադարձային
-ից
-ը
15:56 • 12.01.26Սահմանադրությունը իրավական պետության հիմքն է, իսկ դատական իշխանությունը՝ այն մեխանիզմը, որի միջոցով այդ հիմքը վերածվում է կենդանի իրականության. Վահագն ԽաչատուրյանԴատական իշխանության նկատմամբ վստահությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ արդարադատությունը ոչ միայն իրականացվում է, այլ նաև ընկալվում է որպես արդար, մատչելի և թափանցիկ։ Այդ վստահությունն է, որ կապում է քաղաքացուն պետության հետ և ամրապնդում իրավական պետության հիմքերը։
15:30 • 12.01.26«ICE out» և «Be Good». «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ որոշ հայտնիներ կրում էին ԱՄՆ ներգաղթի ծառայությանը քննադատող կրծքանշաններՄարկ Ռուֆալոն, Վանդա Սայքսը և Նատաշա Լիոնը կրծքանշանները կրել են կարմիր գորգի վրա, մինչդեռ Ջին Սմարթը և Արիանա Գրանդեն դրանք կրել են պարահանդեսային դահլիճում։
15:04 • 12.01.26Պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի. ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը՝ պատգամավորների ստացած պարգևավճարների մասինԱյդ խնդիրը շարունակում է մնալ քննարկման առարկա:
14:59 • 12.01.26Ադրբեջանում սպաների խաղաղ ժամանակ ծառայության ժամկետը կրճատվում է 6 ամսովՓոփոխությունները կատարվել են «Զինվորական ծառայության կարգի մասին» և «Զինվորական պարտքի և զինվորական ծառայության մասին» օրենքներում։
14:51 • 12.01.26Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլnւզվել է քաղաքացու վրա. վերջինս մաhшցել էԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։
14:50 • 12.01.26Դեսպանատներում և նախարարություններում համացանցի հասանելիությունը շուտով կվերականգնվի. ԱրաղչիՀամացանցի ժամանակավոր անջատումը կատարվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին:
14:35 • 12.01.26Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվելՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։
13:57 • 12.01.262026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառուՀիշեցնենք, որ ըստ ՀՀ կառավարության որոշման Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրվում է 3, 4, կամ 5 միլիոն դրամ աջակցություն՝ կախված բնակության վայրից։
13:27 • 12.01.26Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀունվարի 13-ին գիշերը առանձին շրջաններում, 13-ին կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում ձյան տեսքով։
13:09 • 12.01.26Ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը. Աննա Հակոբյանը չինարենի քննությունից տեսանյութ է հրապարակելՀավաստիացնում եմ` չեք զղջա, անպայման ընտրե՛ք ձեզ ամենասրտամոտ ոլորտը և 0-ից սկսե՛ք սովորել։ Մի բան, որ ոչ թե ստիպված եք անել, այլ ձեր կամքն է, ձեր ընտրությունը։ Մի բան, որ անում եք ոչ թե ուրիշի կամ ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ միայն ու միայն ձեզ համար։ Դու՛ք եղեք ձեր նպատակը, նոր գիտելիք ձեռքբերելու ձեր միակ շահառուն։ Մնացածը կգա ինքնըստինքյան` հաճելի «բոնուսների» տեսքով։
13:01 • 12.01.26Եղվարդում տեղի ուենցած ավտովթարի հետևանքով ԲԿ տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել էՖոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհը եղել էր մերկասառույց, եղանակն՝ էլ ձյուն ու անձրև։ Իսկ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են։
12:57 • 12.01.262026 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն. ՀՎԿԱԿՆույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 1.3 անգամ։
12:38 • 12.01.26Մենք իշխանության լեգիտիմության հարցը լուծել ենք, իրավակարգի լեգիտիմության հարցը չենք լուծել. արդարությունն ու արդատությունը զգացողություն է, որը չունենք. Փաշինյան«Ընդհանուր առմամբ իրավակարգի լեգիտիմության խնդիր ունենք, այն կարմիր լույսը, որը վառվում է մեր փողոցներում, իր լեգիտիմության խնդիրն ունի, որովհետև պարզ չէ՝ ով է որոշել, որ լույսը հենց այդպես վառվի։ Որոշման մի աղբյուր կա՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդը չի համարում, որ ինքը դա որոշել է»,-թեման օրինակով պարզաբանեց վարչապետը:
12:19 • 12.01.26Ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ ՍինանյանՆա հիշեցրել է, որ նման դեպք է եղել նաև Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ժամանակ, երբ տեղեկություն են փորձել ստանալ Մեղրիում, սահմանն անցնող հայրենակիցներից: Կարծում է՝ նույն միջոցներն այսօրվանից կսկսեն կիրառել, քանի որ այս տեղեկատվական դադարը շատ է անհանգստացնում:
11:57 • 12.01.26Մարդկանց թվում է՝ եթե Երևանը վերածվի մեծ անտառի, օդի որակը կլավանա. դա այդպես չէ. Տիգրան Ավինյան (տեսանյութ)«Մենք օդում, ինչ-որ մակարդակում, ինչ-որ բարձրության վրա ունենք օդի վատ ցուցանիշ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն շերտով այն իջնում է քաղաքի վրա, և ոչ միայն քաղաքի, ունենում ենք նմանատիպ խնդիր»,-նշել է նա:
