Իրադարձային
-ից
-ը
16:36 • 09.01.26Վեհափառը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը. Մայր ԱթոռՏերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և Հայոց Հայրապետին փոխանցեց ամենքի ջերմ բարեմաղթանքները։
16:17 • 09.01.26Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՎարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
15:45 • 09.01.26Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում. Մայր ԱթոռԻրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝
15:26 • 09.01.26Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչըՀանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել քաղաքացիության ինստիտուտի վերանայմանն ուղղված լուծումների վերաբերյալ, ներկայացրել առաջարկություններ:
15:17 • 09.01.26Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկԿենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
15:08 • 09.01.26Արցախի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ Կարեն Շահենի Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումիցՍույն հրամանագիրն ուժի մեջ է մտնումստորագրման պահից:
14:48 • 09.01.26Թիվ 16 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից. խոսնակ«Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է Ոստիկանություն։
13:51 • 09.01.26Ի պատասխան ՌԴ-ի խնդրանքին՝ Թրամփը որոշել է ազատ արձակել «Մարիներ» լցանավի անձնակազմի 2 ռուս քաղաքացու. ԶախարովաՌուսաստանը ողջունում է ԱՄՆ որոշումը՝ ազատ արձակելու ռուս քաղաքացիներին և իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ վարչակազմին:
13:47 • 09.01.26Եթե չեղան արագ պաշտոնանկություններ, ապա կամ իրեն խաբել են, կամ ինքն է խաբում. Ղազինյանը՝ Փաշինյանի` ՀԷՑ-ի մասին արած հայտարարության մասինԱնդրադառնալով Էրեբունի վարչական շրջանում ձմռան պայմաններում 72 ժամ լույս չունենալու և ներկայիս ՀԷՑ-ի կառավարումն արագ է լուծել խնդիրը՝ Ղազինյանը նշեց, որ 2024 թվականին ունեցել է մեծ վթար-հրդեհ, որի ժամանակ ալտերնատիվ մալուխներով սնում են իրականացրել, հենց տեսել են, որ ենթակայանը էլ չի կարող ու բեռը շատացել է, ամենաշատը՝ 2-3 ժամով անջատել են:
13:22 • 09.01.26ՍԱՏՄ պահանջով կատարվում է NAN-ի որոշ խմբաքանակների հետկանչԵթե իրացման ցանցում կտեսնեք տուփեր NAN ապրանքանիշի նշված խմբաքանակներից՝ հորդորում ենք չգնել դրանք և անմիջապես տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի հեռախոսահամարով՝ 118. այն շուրջօրյա է և անվճար:
13:06 • 09.01.26Այս տարի ատոմակայանը կանգնելու է 150 օր, կանխատեսվել է 12.7 մլրդ դրամ այլ ֆինանսական եկամուտ, թող հանձնաժողովը պատասխանի՝ որտեղից այդ գումարը. Դավիթ Ղազինյան«Կա 2 տարբերակ: Առաջինը՝ պետք է պետությունը սուբսիդավորի, որպեսզի վարկային պարտավուրությունը փակվի, կամ էլ պետք է սակագինը թանկանա: Այլ տարբերակ չեմ պատկերացնում՝ թե ինչ ֆինանսական օգուտով պետք է աշխատեն, որ կարողանան էդ ամբողջը փակել»,- նշել է նա:
12:47 • 09.01.26Միքայել Սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնիցՀիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսի գործով դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն դատարանը դատապարտեց 2 տարվա ազատազրկման։
12:44 • 09.01.26Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀանրապետության տարածքում հունվարի 9-ին կեսօրից հետո, 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:36 • 09.01.26Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն ԹորոսյանԱնդրադառնալով գումարներին՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ ունեն մի քանի տեսակի փոխհատուցման չափեր՝ 3, 4, 5 միլիոն դրամ և այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են ձեռք բերել բնակարան, կարող են այդ գումարով ձեռք բերել. «Մենք այնուամենայնիվ ուզում ենք, որ մարդիկ ձեռք բերեն տունը, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալության ծրագիրը: Խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծումն այն քաղաքացիների համար, որոնք բնակարանային ծրագրի շահառու են դարձել»:
11:37 • 09.01.26Սիրիայի Պաշտպանության նախարարությունը Հալեպում հրադադար է հայտարարելՆախարարությունը դիմել է Շեյխ Մաքսուդի, Աշրաֆիեի և Բանի Զաիդի զինված խմբավորումներին լքել տարածքը կեսգիշերից հետո՝ ժամը 03:00-ից սկսած, իսկ վերջնաժամկետը սահմանվել է վաղը՝ ուրբաթ, ժամը 09:00-ն։
