Իրադարձային
-ից
-ը
22:20 • 25.02.21ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Սիրիայում «Իսկանդեր» համալիրի կիրառման կադրերըՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել՝ հաստատելով «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի կիրառումը Սիրիայում:
21:36 • 25.02.21Թուրքիայի նախագահի խոսնակը դատապարտել է «ռազմական հեղաշրջման» փորձը Հայաստանում«Դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում: Հեղաշրջումները միշտ խախտել են ժողովրդավարական գործընթացները և քաոս ստեղծել: Կոչ ենք անում արագ կարգավորել Հայաստանում տիրող իրավիճակը»,- գրել է Քալընը Twitter-ում:
21:19 • 25.02.21ՌԴ նախագահի կայքում նշված չէ, որ նա աջակցություն է հայտնել Փաշինյանին. Հայաստանի կառավարության կայք կեղծի՞ք է տարածում. MediaportՊուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը։
20:45 • 25.02.21Փաշինյանը վերջին հնարավորությունն ունի հեռանալու քաղաքական ճանապարհով՝ առանց ցնցումների. Կոմերսանտ«Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը հինգշաբթի անսպպասելի զարգացում է ստացել, որը երկրին սպառնում է նոր լուրջ ցնցումներով»,- գրում է պարբերականը:
20:28 • 25.02.21ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակովՀայաստանում տիրող իրավիճակի շուրջ մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեն՝ նշելով, որ քաղաքական դիմակայության ժամանակ բռնություն չպետք է կիրառվի:
20:27 • 25.02.21Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակըՊուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգի և հանգստության պահպանմանը, իրավիճակի կարգավորմանը՝ օրենքի շրջանակներում:
20:14 • 25.02.21Որևիցե հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է, որ այս իշխանությունները փոխվեն․ Սեյրան ՕհանյանՆիկոլ Փաշինյանն իր իշխանությունների հետ պետք է հեռանա ոչ թե երկրից, այլ պետք է հեռանա կառավարման համակարգից։
20:09 • 25.02.21ՌԴ Դաշնության խորհուրդը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտով կկարգավորվի«Իհարկե, հետևում ենք անհանգստությամբ: Եղբայրական երկրին ցանկանում ենք իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ սահամադրության և գործող օրենդսրության համաձայն: Շփման մեջ ենք գտնվում հայ գործընկեր խորհրդարանականների հետ»,- ասել է Կոսաչովը:
20:02 • 25.02.21Մեր հավաստի տեղեկություններով՝ ԼՂ հակամարտության ընթացքում «Իսկանդեր» չի կիրառվել, հրթիռների ողջ զինապահուստը պահեստներում է․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառել իր սպառազինման կազմում ընդգրկված «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները:
19:49 • 25.02.21ԵՄ-ն Հայաստանին կոչ է արել քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակովԵվրամիությունը ուշադիր հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին և «բոլոր խաղացողներին» կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից կամ էսկալացիայի տանող գործողություններից և բոլոր քաղաքական տարաձայնությունները կարգավորել խաղաղ եղանակով:
19:19 • 25.02.21Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ում ստեղծված իրավիճակըՌազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Հեռախոսազրույցի ․․․
19:14 • 25.02.21Պետդումայում հույս են հայտնել, որ Հայաստանում տիրող իրավիճակը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրաՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծիք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն ազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա:
17:56 • 25.02.21ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության և այլ կառույցների սպաներ, պաշտոնաթող սպաներ, որոնք հանդես են եկել Կառավարության հրաժարականի պահանջով (ինֆոգրաֆիկա)Tert.am-ը ներկայացնում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից ի վեր ՀՀ տարբեր ուժային կառույցների ավելի քան 130 գործող, ինչպես նաև պաշտոնաթող …
17:54 • 25.02.21Կորոնավիրուսից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 2,5 մլն-ըԿորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 112 մլն-ը ավելի քան 11 մլն: Այս առումով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը Մեծ Բրիտանիան
17:49 • 25.02.21«Կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գալու է օրը, երբ այդ հրամաններն արձակողները պատասխան են տալու»․ Գ․ Մանուկյանն ընթերցեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վ․ Օսիպյանի կոչը՝ ուղղված ոստիկաններինՀարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։
