Իրադարձային
-ից
-ը
13:21 • 02.01.26Հանրապետության տարածքում հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի 14-18 աստիճանովԵրևան քաղաքում` հունվարի 2-ի ցերեկը, hունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:11 • 02.01.26Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում․ երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր․ քաղաքապետարանՀորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
12:55 • 02.01.26Տասնյակ բնակավայրեր այս պահին հոսանքազրկված են․ բոլոր հասցեներում ինտենսիվ աշխատանքներ են տարվում՝ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ․ ՀԷՑՀԷՑ-ից տեղեկացնում են, որ վերոնշյալ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում:
12:41 • 02.01.26Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 206 տրանսպորտային միջոց և 387 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԴեկտեմբերի 31-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 2-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
11:32 • 02.01.26Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. վիրшվորների մեջ կան երեխաներՎթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների անչափահասներ են, տեղափոխվել են հիվանդանոց։
11:26 • 02.01.26Ժամը 11:20-ի դրությամբ՝ սաստիկ բքի պատճառով Երասխ-Զանգակատուն ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱվելի վաղ հայտնել էինք, որ սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:19 • 02.01.26«Սևազգեստ մարդիկ» ֆիլմի աստղ Թոմի Լի Ջոնսի դստերը մшհացած են գտել Սան Ֆրանցիսկոյի հյուրանոցներից մեկումԿատարվում է հետաքննություն։
11:11 • 02.01.26Ժամը 10:55-ի դրությամբ՝ սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱյս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
11:00 • 02.01.26Արմավիրի մարզում ջերմային այրվшծքներով հիվանդանոց է տեղափոխվել 2-ամյա երեխա․ վիճակը գնահատվում է ծանրՀիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ն․ Ա․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
10:54 • 02.01.26Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար. Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բքի պատճառովՄիջպետական և հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են:
10:25 • 02.01.26Լոռու մարզում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։
10:06 • 02.01.26Եղվարդ-Երևան ավտոճանապարհին բшխվել են «VAZ» և «Honda» մակնիշների ավտոմեքենաները․ կա երեք տnւժածԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
10:03 • 02.01.26Ձնառատ ցիկլոնը հեռանում է. օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանՀունվարի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով, ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
09:52 • 02.01.26Լանջառ-Լուսաշող, Երասխ-Զանգակատուն, Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:59 • 01.01.26«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվելՀրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
