Իրադարձային
-ից
-ը
13:39 • 30.12.25Հայաստանի վարչապետի բռնաճնշnւմները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար. Դենի ՔրյուգերԿենսականորեն կարևոր է, որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, և նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։
13:34 • 30.12.25Պուտինը Սուրբ Ծննդյան և գալիք Նոր տարվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Վահագն ԽաչատուրյանինԲացի այդ, նա շնորհավորել է նաև մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Գերհարդ Շրյոդերին և Ռաուլ Կաստրոյին։
13:26 • 30.12.25Առողջապահության նախարարությունը հերքում է տարածել առողջության պարտադիր ապահովագրությանն առնչությամբ տարածված հրապարակման վերաբերյալԱռողջապահության ոլորտում դեռևս 2017 թվականից գործում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, որն անընդհատ համալրվում է անհրաժեշտ նոր գործիքակազմով և պատրաստ է ապահովագրական համակարգը սպասարկելուն: Այս մասին հայտնումե ն առողջապահության նախարարությունից:
13:15 • 30.12.25Իդրամի աշխատակիցները՝ «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի սաների գաղտնի Ձմեռ պապ (տեսանյութ, լուսանկարներ)Բայց երբ տեսնում ես փոքրիկների, որոնք դրա կարիքն ավելի քան որևէ մեկն ունի, հուզմունքն ու զգացմունքները կրկնապատկվում են։
12:55 • 30.12.25Դիմում եմ Հայաստանի այն գործարարներին, ովքեր անազնիվ են աշխատում և խնդիրներ ունեն օրենքի հետ. հեռու մնացե՛ք «Իմ քայլը» հիմնադրամից. Աննա ՀակոբյանՆա շատ ոգևորությամբ խոսեց հետհեղափոխական Հայաստանում սեփական արդար քրտինքով բիզնես վարելու և եկամուտը մի քանի անգամ մեծացնելու հնարավորությունների մասին. մի բան, որ անհնար էր մինչհեղափոխական Հայաստանում։
12:51 • 30.12.25Երևանի Սարի Թաղ փողոցի Որմնադիրներ հասցեում տուն է այրվելՀրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
12:40 • 30.12.25Առողջության պարտադիր ապահովագրությունն ուժի մեջ է մտնում լուրջ խնդիրներով. Civilnet.amԱռաջին փուլում համակարգի շահառու է դառնում ավելի քան 1 մլն մարդ՝ մինչև 18 տարեկանները, 65-ն անց քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց համար կվճարի կառավարությունը։ Աշխատավարձ ստացողները ստիպված կլինեն իրենց եկամտից հատկացնել բժշկական ապահովագրությանը։
12:24 • 30.12.25Երևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. մանկապարտեզի աշխատակիցներն ահազանգել են ոստիկանությունՈստիկանության Մարաշի բաժնի ծառայողներին երեխայի տատիկն ասել է, որ երեխային ծեծի է ենթարկել մայրը։
12:18 • 30.12.25Կասեցվել է «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՏնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
11:16 • 30.12.25Կոտայքում «Nissan Teana»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին․ 1 հոգի վրшերթի է ենթարկվելԴեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:08 • 30.12.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-11 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազիՄարզերում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, հունվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
11:00 • 30.12.25Ես հանձնարարել եմ ՆԳ նախարարին երկխոսություն սկսել ցուցարարների ներկայացուցիչների հետ, լսել նրանց արդարացի պահանջները. ՓեզեշքիանԻրանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Կենտրոնական բանի ղեկավարը հրաժարական է տվել:
10:20 • 30.12.25Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որն ապահովում է Սամվել Կարապետյանը. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)Մարզաբնակ փոքրիկներին նախատոնական նվերներ մատուցելու ավանդական ծրագիրը արդեն 30 տարվա պատմություն ունի։
09:06 • 30.12.25Էդվարդ Ասրյանն այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի և շնորհավորել զինծառայողներին գալիք տոների առթիվԶորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի ուղեկցությամբ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող զինանձնակազմի հետ և նրանց հանձնել արժեքավոր նվերներ:
08:40 • 30.12.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՋերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։
