Իրադարձային
-ից
-ը
12:16 • 22.12.25Գործարկվել է նոր եռալեզու պորտալ՝ հայկական ապրանքանիշերի համար՝ www.borninarmenia.am (լուսանկարներ)Պորտալը ապահովում է հարմար և ինտուիտիվ օնլայն գնումների հնարավորություն. հաճախորդները կարող են մեկ հարթակում հեշտությամբ ձեռք բերել Հայաստանի ամենահայտնի և պահանջված խնամքի միջոցները, մետաքսե և քաշմիրե շարֆերը, մոմերը և աքսեսուարները։ Առկա են նաև հարմար վճարման և արագ առաքման տարբերակներ, ինչը գնումների գործընթացը դարձնում է արագ ու հարմար։
12:11 • 22.12.25Հաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա Անդրեասյան«Քանի որ մեզ մոտ Այբբենարաններն ամեն տարի տպագրվում են, սեպտեմբերին մենք արդեն կունենանք Այբբենարաններ՝ որտեղ թղթի վրա կլինի Մեսրոպ Մաշտողի պատկերը»,- ասել է նա:
11:53 • 22.12.25Կասեցվել է «Արփի Լենդ»-ին պատկանող uպանդանոցի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
11:36 • 22.12.25Էմերին պատմական ռեկորդ է գրանցել Ասթոն ՎիլայումԱնգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Բիրմինգհեմյան թիմը բոլոր մրցաշարերում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը, որը պատմական արդյունք ապահովեց թիմի իսպանացի մարզիչ Ունայ Էմերիի համար։ 54-ամյա մասնագետը 120 տարվա ընթացքում դարձավ «Ասթոն Վիլայի» առաջին մարզիչը, որի գլխավորությամբ թիմը երկու անգամ կարողացել է 10 անընդմեջ հաղթանակ տոնել։ Այս մասին հայտնում է Squawka-ն։ «Ասթոն Վիլան» ներկայումս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը՝ 36 միավորով՝ մեկ միավոր զիջելով երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիին» և երեք միավոր՝ առաջատար «Արսենալին»։
11:31 • 22.12.25Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա. Տիգրան ԱվինյանԸստ հանրակրթության վարչության աշխատակցի՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումը ընդունվել է. «Նախորդ շաբաթ 6 դպրոցներ պատահական այցեր կատարելու արդյունքում պարզ է դարձել, որ ակնկալելի սցենարը կատարված է»:
11:13 • 22.12.25Մոսկվայում մեքենայի պшյթյnւնի հետևանքով ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ է զnhվել (տեսանյութ)Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ Մոսկվայի հարավում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, վնասվել է մեկ մեքենա, և հարուցվել է քրեական գործ։
10:58 • 22.12.25Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են ձյանը, բայց մասնավորը ևս պետք է մաքրի իր հարակից տարածքը. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա (տեսանյութ)Նա հավելել է, որ այս պահի դրությամբ 100%-ով ծանուցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը, Նուբարաշենը և Նորք Մարաշը 85-ից 80-ին։ Մնացած վարչակայն շրջաններում, գրեթե կիսով չափ ծանուցումներն իրականացված չեն։
10:52 • 22.12.25Գավառում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի համար չնախատեսված հատվածով ճանապարհն անցնող 59-ամյա երկու կնոջԴեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
10:47 • 22.12.25Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական նախակրթարանը կառուցվել է Ալավերդի քաղաքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)Նշվում է, որ բարերարը հոգացել է նաև 200 սանի համար նախատեսված մանկապարտեզի աշխատակիցների մի քանի ամսվա աշխատավարձերը, երեխաների սննդի ու մանկապարտեզի այլ ծախսերը։
10:39 • 22.12.25ՔՊ-ն ու քույր «Հանրապետությունը» որոշել են թանկացումների «հիթ շքերթ» ապահովել գալիք տարվա համար. իրական ընդիմադիրների քայլերի շնորհիվ կարող ենք կանխել թանկացման նոր որոշումը. Գևորգ ՍտեփանյանԿարմիր գծերի 160, 000 դր թանկացումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։
10:34 • 22.12.25Ֆասթ Բանկի աջակցությամբ կկայանա լուսային դրոն շոու Հանրապետության հրապարակում (տեսանյութ)Ֆասթ Բանկը, կարևորելով համահայկական նշանակության իրադարձությունները, մեծ ոգևորությամբ է աջակցել շոուի նախագծին։ Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին, Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։
10:29 • 22.12.25Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե հանրային տրանսպորտը քանի րոպեից է մոտենալու տվյալ կանգառՆշվել է, որ ներկրվել է 42 չվացուցակ, 35-ն արդեն գործում են, մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն:
08:52 • 22.12.25ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:12 • 22.12.25Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին․ կան տուժածներԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
21:19 • 21.12.25Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ սպասք են գnղացելՆրանք ասել են, որ կասկածյալի տանը, մեքենայում և անձնական պահարանում գտել են մոտ 100 առարկա, այդ թվում՝ Սևրի ճենապակի, Ռենե Լալիկի արձանիկը, Baccarat շամպայնի կուպեները և պղնձե կաթսաներ։
