Իրադարձային
-ից
-ը
02:20 • 28.11.20ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 13 միլիոնը. կա մահվան ավելի քան 264 հազար դեպք. ТАССՄահվան ավելի քան 264 հազար դեպքերից միայն 34 457-ը գրանցվել է Նյու Յորք նահանգում: Մահվան ցուցանիշներով Նյու Յորքին հաջորդում են Տեխասը (21 687) և Կալիֆոռնիան (19 055):
01:51 • 28.11.20ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ. արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում վերջին զարգացումներինՆախարարները երկուստեք կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
01:29 • 28.11.20Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի՝ Լաչինը վերադարձվում է իրենց. Ա. ՄելքոնյանՉէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։
00:52 • 28.11.20Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը զինվորականներին կոչ է արել «չվախենալ մահից և պատրաստվել հաղթանակի»Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ամերիկացի քաղաքագետ Քրիստոֆեր Լեյնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանն ընտրել են ռազմական հակազդեցության կուրսը:
00:37 • 28.11.20Բելգիայում կարանտինային կոշտ սահմանափակումները երկարաձգվել են մինչև հունվարի 15-ը. RTՄիակ զիջողականությունը, որը ցուցաբերել է երկրի կառավարությունը, ի հավելումն այս ընթացքում գործող դեղատներին և մթերային խանութներին, բոլոր խանութների աշխատանքի վերսկսումն է:
23:57 • 27.11.20Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից. Արցախի ՄԻՊԱրդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից, ներառյալ՝ Շուշիից, Մարտունուց, Կարմիր շուկայից, Մատաղիսից, Հադրութի Վանք գյուղից
23:18 • 27.11.20Սաուդյան Արաբիան պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայից մսամթերքի և մի շարք այլ ապրանքների ներկրումը․ ReutersԹուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Պեկանն այս շաբաթ հայտարարել էր, որ Էր Ռիադի պնդմամբ՝ թուրքական ապրանքների պաշտոնական բոյկոտը չկա։
22:31 • 27.11.20Իրանական լրատվամիջոցները երկրի միջուկային ծրագրի գլխավոր ֆիզիկոսի սպանության վերաբերյալ մանրամասներ են հաղորդել (լուսանկարներ)2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի միջուկային ներուժի մասին մամուլի ասուլիսում հիշատակել էր ֆիզիկոսի անունը՝ նրան անվանելով «վտանգավոր երկրի միջուկային ծրագրի հայր»։
22:23 • 27.11.20Կոչ եմ անում վաղը միանալ մտավորականների հավաքին, կանգնել մեր փրկված զինվորների ծնողների կողքին. Կարին ՏոնոյանՀանդիպում ենք վաղը ժամը 14.00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում:
21:58 • 27.11.20ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նվազեցնել Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունըՀունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը և Ստոլտենբերգը քննարկել են «Միջերկրական ծովում իրավիճակը և այդ տարածաշրջանում Թուրքիայի անօրինական գործունեությունը»:
21:38 • 27.11.20Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին վերաբերող մի շարք հարցերՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ. քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
21:33 • 27.11.20Դիմել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար․ Աննա ԿոստանյանԴիմել եմ ՀՀ-ում ՌԴ դեսպանին՝ խնդրելով միջնորդել Ադրբեջանի տիրապետության տակ մնացած ցուցանմուշները Շուշիի 5 թանգարաններից դուրս բերելու համար․ Աննա Կոստանյան
21:13 • 27.11.20«Էրդողանի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումներն անիրագործելի երազանք են». թուրք մեկնաբան«Էրդողանի ճանապարհային քարտեզը ցույց է տալիս, որ այն, ինչի մասին խոսում են կուլիսներում, չի իրականանա»,- գրում է Սարըքայան։
21:10 • 27.11.20Իրանում սպանվել է միջուկային ծրագրի գլխավոր մասնագետը․ Զարիֆը վերջինիս սպանության մեջ մեղադրել է ԻսրայելինԱվելի ուշ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտնել է, որ Իսրայելն առնչություն ունի միջադեպին։
21:07 • 27.11.20Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին․Քլեր Մեյթրոն ներկայացրել է իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկատվություն տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասինՆիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:
