Իրադարձային
-ից
-ը
14:05 • 07.12.25Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը«Մեծ պատիվ էր հյուրընկալվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի կեցավայրում կազմակերպված ամանորյա ընդունելությանը։ Ամանորյա երեկոն փոխնախագահը կազմակերպել էր ի պատիվ հոլիվուդյան լեգենդ Սիլվեստր Ստալոնեի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մկրտչյանը։
14:02 • 07.12.25Եկել է ժամանակը՝ հաջորդ պատարագը Մայր Աթոռում անցկացնելու, դա իմ անձնական կարծիքն է․ Ալեն Սիմոնյան«Կարծում եմ, որ սրբազանի երդումը միայն Աստծուն է, մեզ որևիցե մեկը ոչ երդում տվել է, ոչ էլ դրա ցանկությունն ունենք։ Մեր նպատակն այն է, որ եկեղեցին որևիցե ձևով խառնված չլինի պետության գործերի մեջ»,-ասել է նա։
13:37 • 07.12.25Սխալվել եմ, որ ԱԺ-ում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին «պարոն Կճոյան»-ով եմ դիմել․ դա իմ գիտելիքների հետ է կապված․ Ալեն Սիմոնյան«Կտրիճ Ներսիսյանը չի հասկանում որ իր վարքով Հայ Առաքելական եկեղեցուն մեծ վնաս է հասցնում և անխուսափելիի դեմ փորձում է պայքարել»,- ավելացրել է Սիմոնյանը։
13:22 • 07.12.25Դեկտեմբերի 7․ Հիշատակի օր… Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» շարժումԴեկտեմբերի 7․ Հիշատակի օր… Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ։ Այս մասին գրված է «Մեր ձևով» շարժման ֆեյսբուքյան էջում։
12:49 • 07.12.25Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներՇիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ՝ ինտենսիվ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովիտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում սպասվում է անձրև։
12:32 • 07.12.25Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրելՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագի՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։
12:08 • 07.12.251988-ին այդքան մարդ կոռուպցիայի պատճառով է մաhшցել․ ՊապոյանՊապոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի զբոսաշրջային հոսքերը ներկայումս ռեկորդային աճ են գրանցում, և խաղաղության գործընթացներին զուգահեռ ակնկալվում է զբոսաշրջիկների թվի շարունակական ավելացում։
11:59 • 07.12.25Քրեական իրավունքի մեջ կա եզրույթ, որը բնորոշում է, թե ինչ է կատարվում այսօր Յոթ Վերք եկեղեցու նկատմամբ․ ինքնիրավչnւթյուն․ Գոհար ՄելոյանԵրևանից ժամանած ուժայինները շրջափակել են Յոթ Վերք եկեղեցին:
11:51 • 07.12.25Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։
11:34 • 07.12.25Նախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցելԵրկու բռնկումներից առաջինը դասակարգվել է որպես M1.1, երկրորդը՝ M8.1։
11:20 • 07.12.25Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՎթարի փաստով քննչական բաժում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունները:
11:03 • 07.12.25Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ)Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է: Ժայթքման ժամանակ առաջացել է մոտ 370 մետր բարձրությամբ լավայի շատրվան։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
10:54 • 07.12.25Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագինՄինչ պատարագին մասնակցելը, Փաշինյանը այցելել է Սպիտակ և Վանաձոր և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին։
10:44 • 07.12.25Փաշինյանը Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զnhերի հիշատակին (տեսանյութ)37 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենադաժան ողբերգություններից մեկը՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժը
10:40 • 07.12.25Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցինՇիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը պատրաստվում են բոյկոտել այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:
